Տեսություն

 Փաստաթուղթը տպագրման պատրաստելիս նախ նպատակահարմար է էկրանին տեսնել, թե թղթի վրա այն ինչ տեսք կունենա։ Այդ նպատակին է ծառայում Office կոճակով բացվող մենյուի  print_1.png (Print) ենթամենյուի printprivew_1.png (Print Preview) կոճակը։ Փաստաթղթի նախնական դիտման ժամանակ պատուհանը ստանում է նկարում պատկերված տեսքը։

ppp.png
 
Եթե նախնական դիտման պատուհանին բերված փաստաթղթի տեսքը բավարար է, ապա կարելի է անցնել փաստաթուղթը տպելու գործընթացին։ Դրա համար բավարար է մկնիկով ընտրել print_1.png (Print) կոճակը։ Նշենք, որ այս դեպքում անմիջապես սկսվում է ամբողջ փաստաթղթի տպագրումը։
 
Տպագրումից առաջ հաճախ նախապես հարկ է լինում սահմանել տպագրվող փաստաթղթի էջի պարամետրերը. դա կարելի է իրականացնել Print Preview կոճակով բացված պատուհանի Page Setup խմբի հրամաններով, իսկ դիտման չափերն ընտրել Zoom խմբի հրամաններով։ Աշխատանքի ավարտին նախնական դիտման պատուհանը կարելի է փակել close.png (Close Print Preview) կոճակով։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012