Տեսություն

Տպագրման նախապատրաստվող  փաստաթղթի էջի պարամետրերը կարելի է սահմանել  Page Layout  ներդիրի  Page Setup  խմբի ստորին աջ անկյունում տեղակայված  կոճոկ.png  կոճակով բացվող երկխոսային պատուհանում։
 
margins.png
 
Պատուհանի  Margins  ներդիրի  Margins   բաժնում կարելի է սահմանել փաստաթղթի լուսանցքների չափերը  (Top՝ վերևից, Bottom՝ ներքևից, Left՝ ձախից, Right՝ աջից), իսկ  Orientation   դաշտում՝  ինֆորմացիայի արտածման տեսքը (Portrait՝ երկայնակի, Landscape՝ լայնակի)։
Page Setup երկխոսային պատուհանի  Margins  ներդիրի  Margins  դաշտի  Gutter  դաշտում տրվում է փաստաթուղթը կազմելու (կարելու) համար պահանջվող լրացուցիչ տիրույթի չափը։
Page Setup երկխոսային պատուհանի  Margins  ներդիրը  Margins  դաշտի  Gutter position  դաշտում տրվում է փաստաթուղթը կազմելու համար առանձնացվող տիրույթի դիրքը  (Left՝ ձախից, Top՝ վերևից)։
  
Արտածվող փաստաթղթի չափերը  (Width՝ լայնություն, Height՝ բարձրություն) կարելի է սահմանել Page Setup  պատուհանի  Paper   ներդիրի  Paper Size  բաժնում:
 
paper.png
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012