Տեսություն

Աղյուսակը տվյալների հենքի առաջին և հիմնական օբյեկտն է: Տվյալների հենքը կարող է մեկ կամ մի քանի աղյուսակներ ունենալ:

Աղյուսակ ստեղծելու համար պետք է ընտրել Create (ստեղծել) ներդիրի Tables խմբի հետևյալ չորս տարրերից անհրաժեշտը.
Table – աղյուսակի ստեղծում` տվյալների ներմուծմամբ,
Table Templates – աղյուսակի ստեղծում` շաբլոնների օգնությամբ,
SharePoint Lists – աղյուսակի ստեղծում` SharePoint-ի օգնությամբ,
Table Design– աղյուսակի ստեղծում` կոնստրուկտորի օգնությամբ:
 
1.JPG
  
Աղյուսակ ստեղծելու միջոցներ
 
Տվյալների ներմուծմամբ աղյուսակ ստեղծելու տարբերակն ընտրելիս համակարգը թույլատրում է տվյալներն աղյուսակ ներմուծել այնպես, ինչպես ձեզ ծանոթ Excelէլեկտրոնային աղյուսակում:

Շաբլոնների օգնությամբ աղյուսակ ստեղծելու տարբերակն ընտրելու դեպքում տիպային աղյուսակ ձևավորելու հնարավորություն եք ստանում: Այստեղ կարևորը աղյուսակի նմուշը ճիշտ ընտրելն է:
 
SharePoint-ի օգնությամբ աղյուսակ կարելի է ստեղծել այն դեպքում, երբ Microsoft Offce SharePoint Services կայքից օգտվելու հնարավորություն կա: Այս դեպքում կարելի է SharePoint ցուցակը Access-ի աղյուսակ ներմուծել:

Աղյուսակներ ստեղծելու գործընթացին առավել հանգամանորեն ծանոթանալու նպատակով ուսումնասիրենք այդ նպատակի համար նախատեսված տարրերից վերջինը` կոնստրուկտորի օգնությամբ աղյուսակ ստեղծելը: Կոնստրուկտորի պատուհանը աղյուսակի կառուցվածք ստեղծելու և խմբագրելու բլանկ է ներկայացնում: Այն բաղկացած է երեք սյուներից` Field Name (դաշտի անվանում), Data Type (տվյալների տիպ) և Description (նկարագրություն): Նախ անհրաժեշտ է Field Name սյան մեջ լրացնել անհրաժեշտ դաշտերի անվանումները, իսկ Data Type սյան մեջ` ընտրել դրանց տիպերը, այսինքն` այդ դաշտերում պահպանվելիք տվյալների ձևաչափերը: Անհրաժեշտության դեպքում Description սյան մեջ կարելի է յուրաքանչյուր դաշտին առնչվող մեկնաբանություններ տալ:
 
2.JPG
  
Աղյուսակի կառուցվածքը նախագծելու պատուհան
 
Դաշտի տվյալների տիպն ընտրելու համար անհրաժեշտ է.

    * մկնիկի ցուցիչը տեղադրել դաշտի աջ մասում տեղակայված 3.JPG սլաքի վրա ու սեղմել ձախ սեղմակը,
    *  առաջարկվող ցուցակից ընտրել անհրաժեշտ տիպը:

Դաշտի տվյալների որոշ տիպերի մենք ծանոթ ենք էլեկտրոնային աղյուսակներից: Տվյալների հենքերը, որպես կանոն, տվյալների առավել մեծաքանակ տիպերի հետ աշխատելու հնարավորություն են տալիս:
 
Ծանոթանանք Access-ում կիրառվող հետևյալ տիպերին.
  
Text (տեքստային) – տվյալների այս տիպն ունեցող դաշտը կարող է մինչև 255 պայմանանշան պարունակող տեքստ ներառել:
 
Memo (տեքստային) – տվյալների այս տիպն ունեցող դաշտը կարող է մինչև 65535 պայմանանշան պարունակող տեքստ ներառել:
 
Number (թվային) – կարող է ցանկացած թիվ պարունակել:
 
Date/Time (ամսաթիվ/ժամանակ) – կարող է տվյալներ պարունակել ամսաթվի և ընթացիկ ժամանակի վերաբերյալ:
 
Currency (դրամական) – կարող է թիվ պարունակել, որի ամբողջ մասը հնարավորություն ունի մինչև 15, իսկ կոտորակային մասը` մինչև 4նիշ պահել:
  
AutoNumber (հաշվիչ)– կարող է բնական թիվ պարունակել, որի արժեքը յուրաքանչյուր հաջորդ գրառմանն անցնելիս ավտոմատ կերպով ավելացվում է մեկով:

Yes/No (տրամաբանական) – կարող է պարունակել Այո կամ Ոչ արժեքներից որևէ մեկը:

Յուրաքանչյուր դաշտ բնութագրվում է հատկանշական պարամետրերով, որոնք սահմանում են դաշտում պահպանվող տվյալների մշակման ու պահպանման մեթոդները: Այս պարամետրերը տեղակայվում են հատկությունների խմբագրման վահանակում: Նման պարամետրերի միջոցով կարելի է սահմանել տեքստային դաշտի երկարությունը, թվային տվյալների տիպը (ամբողջ կամ իրական) և այլն:
 
Աղյուսակի կառուցվածքը սահմանելուց հետո պատուհանի ղեկավարման 4.JPG սեղմակով պետք է փակել Աղյուսակի կառուցվածքի նախագծում պատուհանը: Սրան ի պատասխան` համակարգը աղյուսակի պահպանման վերաբերյալ երկխոսական պատուհան է բացում :
 
5.JPG
  
Դաշտերի տիպերի ցուցակ
 
6.JPG
 
Աղյուսակի պահպանման մասին հարցման պատուհան
 
Բերված պատուհանից կարելի է հրաժարվել Cancel-ի ընտրությամբ: Եթե ընտրվի Noկոճակը, ապա ստեղծված աղյուսակը չի պահպանվի, իսկ եթե ընտրվի Yes-ը, ապա մի նոր պատուհան կբացվի, որի Table Name դաշտ անհրաժեշտ է ներմուծել ստեղծվող աղյուսակի անվանումն ու սեղմել OKկոճակը: Եթե համակարգի կողմից առաջարկվող անվանումը (օրինակ Table1) բավարար է, ապա պետք է սեղմել OK կոճակը` առանց նոր անվանում ներմուծելու:
 
7.JPG
Աղյուսակի անվանումը ներմուծելու պատուհան
 
Ստեղծված աղյուսակը բացելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել անցումների տիրույթում արտածված աղյուսակի անվան վրա ու մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել:
Նոր ստեղծված աղյուսակը գրառումներ չունի. այն պարունակում է միայն աղյուսակը բնութագրող սյուների անվանումները:
 
8.JPG
 
Նոր աղյուսակի օրինակ
 
Աղյուսակում տվյալների ներմուծումն իրականացվում է սովորական կարգով: Ներմուծման համար ցուցիչը մկնիկի կամ 12.JPG ստեղների օգնությամբ տեղադրվում է անհրաժեշտ բջիջում: Ընդարձակ աղյուսակների հետ աշխատելիս կարելի է օգտվել պատուհանի ստորին մասում տեղադրված անցման կոճակների վահանակի գործիքներից:

Տվյալների ներմուծումն ավարտելիս արդյունքներն ավտոմատ պահպանվում են: Եթե աշխատելու ընթացքում աղյուսակի պարամետրերից թեկուզ մեկը (օրինակ` դաշտի լայնությունը) փոփոխման է ենթարկվել, ապա համակարգը այդ փոփոխությունները պահպանելու վերաբերյալ լրացուցիչ հարցադրում կանի:

Աղյուսակի կառուցվածքը խմբագրելու համար անհրաժեշտ է.

o Home ներդիրի Views խմբի 9.JPG (View) գործիքի ստորին մասում տեղակայված 10.JPG սլաքով բացված վահանակից ընտրել 11.JPG (Design View) գործիքը,
o բացված պատուհանում կատարել անհրաժեշտ խմբագրումը:
 
Ուշադրություն
Նոր ստեղծվող աղյուսակի մեջ Access-ը ստեղծում է ID անունով դաշտ, որը AutoNumber տիպի է (աղյուսակում նոր գրառում ավելացնելիս այս դաշտի պարունակությունը մեկով ավելացվում է):
Ուշադրություն
Դաշտի չափերը փոխելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել դաշտի աջ կամ ձախ սահմանի վրա և այն խաչի տեսք ստանալու դեպքում` մկնիկի ձախ սեղմակով կատարել անհրաժեշտ փոփոխությունները:
Ուշադրություն
Դաշտի չափերն ավտոմատ կարգավորելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել դաշտի աջ կամ ձախ սահմանի վրա և այն խաչի տեսք ստանալիս` մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել: