Տեսություն

Այժմ առավել հանգամանորեն ծանոթանանք աղյուսակի բաղադրիչների հետ կապված աշխատանքին: Նախ` սովորենք նշել աղյուսակի բաղադրիչները կազմող դաշտերն ու գրառումները:

Աղյուսակի որևէ դաշտ նշելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել համապատասխան դաշտի անվան վրա և, երբ ցուցիչը կձևափոխվի սլաքի, սեղմել ձախ սեղմակը:

Աղյուսակի որևէ գրառում նշելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել գրառման ձախ եզրային վանդակի վրա և, երբ ցուցիչը կձևափոխվի սլաքի, սեղմել ձախ սեղմակը:
 
1.JPG
  
Նշված դաշտով աղյուսակ
    
2.JPG

Նշված գրառումով աղյուսակ
 
Աղյուսակի նշված գրառումը կամ դաշտը կարելի է պատճենել, տեղափոխել, հեռացնել \(Home\) ներդիրի \(Clipboard\)խմբի գործիքների վահանակի 3.JPG4.JPG և 5.JPG գործիքների օգնությամբ, ինչպես նաև նշված դաշտի կամ գրառման վրա մկնիկի աջ սեղմակով բացված ենթատեքստային մենյուի համապատասխան հրամաններով:

Աղյուսակի դաշտն անվանափոխելու համար անհրաժեշտ է.

o մկնիկի ցուցիչը տեղադրել դաշտի անվան վրա և սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Rename Column\)  հրամանը,
o առկա անվան փոխարեն ներմուծել նորը:

Աղյուսակում նոր դաշտ ավելացնելու համար անհրաժեշտ է.
 
o մկնիկի ցուցիչը տեղադրել այն դաշտի անվան վրա, որին պետք է նախորդի ավելացվող դաշտն ու սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Insert Column\) հրամանը:

Աղյուսակից դաշտ հեռացնելու համար անհրաժեշտ է.

o մկնիկի ցուցիչը տեղադրել հեռացման ենթակա դաշտի անվան վրա ու սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Delete Column\) հրամանը:

Աղյուսակի դաշտը թաքցնելու համար անհրաժեշտ է.

o մկնիկի ցուցիչը տեղադրել տվյալ դաշտի անվան վրա ու սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Hide Columns\) հրամանը:

Աղյուսակի թաքցված դաշտը տեսանելի դարձնելու համար անհրաժեշտ է.

o մկնիկի ցուցիչը տեղադրել դաշտերից որևէ մեկի անվան վրա ու սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ընտրել \(Unhide Columns\) հրամանը,
o բերված պատուհանում (նկ. 8.15) ընտրել անհրաժեշտ դաշտն ու սեղմել \(Close\) կոճակը:

Աղյուսակի թվային տիպի դաշտի պարունակությունն ըստ աճման կամ նվազման կարգավորելու համար անհրաժեշտ է.

o մկնիկի ցուցիչը տեղադրել տվյալ դաշտի որևէ բջիջի վրա ու սեղմել աջ սեղմակը,
o բացված ենթատեքստային մենյուից ըստ աճման կարգավորելու նպատակով ընտրել 6.JPG (\(Sort A to Z\)) հրամանը, իսկ նվազման կարգով դասավորելու նպատակով` 7.JPG (\(Sort Z to A\)) հրամանը:
 
8.JPG
 
Դաշտին առնչվող ենթատեքստային մենյու
 
9.JPG

Թաքցված դաշտերից անհրաժեշտը ցուցադրելու վահանակ
  
Ուշադրություն
Դաշտի հետ գործողություններ կարելի է կատարել նաև Datasheet ներդիրի Fields&Columns խմբի համապատասխան գործիքներով: