Միջատների ներքին կառուցվածքը
Միջատները հանդիսանում են իսկական ցամաքային կենդանիներ, որոնք հարմարվելով գոյության պայմաններին՝ կարողացան «նվաճել» երկրագունդը:
 
kj.png
 
\(1.\) Հաղթահարել երկրի ձգողությունը և պահպանել հավասարակշռություն. միջատների \(5\) հատվածներից կազմավորված \(3\) զույգ հոդավոր ոտքերը լուծում են այդ խնդիրը:
\(2.\) Խնայել ջուրը և իջեցնել դրա գոլորշիացման քանակը. միջատների խիտինային զրահը ապահովում է ջրի առավելագույն խնայողություն:
\(3.\) Տեղաշարժման առավելագույն հնարավորություններ. միջատների թևերը նրանց թույլ տվեցին յուրացնել օդային տեղաշարժը:
\(4.\) Ակտիվ կենսակերպ և էներգիայի ակտիվ սպառում. միջատների շնչառական համակարգը թույլ է տալիս լավագույնս ապահովել հյուսվածքները թթվածնով:
 
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ միջատները ոչ մեծ, սակայն ակտիվ կենսակերպ վարող ցամաքային կենդանիներ են
 
41.jpg
103.jpg
  
Մարսողական համակարգ
  
Միջատները ունեն խիստ բազմազան սննդառություն՝ որոշները մակաբույծ են, որոշները գիշատիչ, որոշները ազատ սապրոֆիտներ, ոմանք նույնիսկ ինքնուրույն են պատրաստում են իրենց պիտանի սննդանյութը: Այսքանով հանդերձ, սակայն, միջատները ունեն ընդհանրական մարսողական համակարգի կազմություն:
  
Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝
 
1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. առջևի աղիք, 6. միջին աղիք, 7. հետին աղիք, 8. հետանցք:
  
Միջատներին ևս բնորոշ են թքագեղձերը:
  
 56.jpg
 
Շնչառական համակարգ
  
Թռիչքը օդային տարածությունում պահանջում է թթվածնի մեծ քանակ: Թթվածնի ակտիվ սպառումը իր հետևանքն է ունեցել միջատների շնչառական և արյունատար համակարգերի կազմավորվածության վրա:
 
Ուշադրություն
Միջատների արյունը O2-ի փոխադրման գործառույթ չի կատարում:
Միջատների օրգանիզմում O2-ը բջիջներին հասցվում է անմիջականորեն շնչառական ուղիներով:
Միջատների փորիկի յուրաքանչյուր հատվածում տեղակայված զույգ շնչանցքերը տանում են դեպի շատ հարուստ ճյուղավորված տրախեաներ: Մարմնի երկարությամբ ձգվում են \(2\ \)օդաբներ, որոնք կապում են տրախեաները միմյանց և ստեղծում միասնական շնչառական համակարգ: Տրախեաների ծայրային ճյուղավորումները ավարտվում են մեկական աստղաձև բջջով, որի երկար ելուստները թափանցում են յուրաքանչյուր բջջի մեջ:
  
Գազափոխությունը պայմանավորված է միջատի փորիկի պարբերաբար կծկումներով:
 
Արդյունքում միջատը ինտենսիվ կերպով ստանում է O2 և արագ ձերբազատվում \(C\)O2\(\)-ից:
 
Այսպիսով, օդափոխանակության հերթականությունը հետևյալն է՝ \(1.\) օդի մուտք շնչանցքեր, \(2.\) օդի անցում դեպի տրախեաներ, \(3.\) օդի անցում ճյուղավորված շնչառական ցանց, \(4.\) օդի անցում աստղաձև բջիջներ, \(5.\) գազափոխանակություն:
 
55.jpg
Արյունատար համակարգ
  
Միջատների արյունատար համակարգը, կորցնելով գազափոխանակության գործառույթը, դարձել է ավելի պարզ` ի համեմատ փափկամարմինների:
Միջատների արյունատար համակարգի դերը հյուսվածքներին սննդանյութեր հասցնելը և նյութափոխանակության արգասիքները հեռացնելն է:
Միջատներն ունեն բաց տիպի արյունատար համակարգ:
Մարմնի փորային բաժնում` աղիքի վերևում, տեղակայված է միջատի խողովակավոր և ճեղքավոր սիրտը: Սիրտը ունի կողմնային ճաքերորոնցով արյունը մարմնի խոռոչից հավաքվում է նրանում: Սրտում կան նաև փականներ, որոնց օգնությամբ արյունը տեղաշարժվում է միակողմանի՝ դեպի գլուխ: Սրտից արյունը լցվում է կարճ զարկերակի՝ աորտայի մեջ, որով էլ ուղղվում է դեպի գլխուղեղ և լցվում մարմնի խոռոչ:
Միջատի օրգանիզմում արյունատար համակարգի գործառնական հերթագայությունը հետևյալն է՝
 
\(1.\) սրտի կծկում,  
\(2.\) արյան անցում աորտա,
\(3.\) աորտայից մարմնի խոռոչի ողողում արյամբ,
\(4.\) հյուսվածքներում նյութափոխանակության իրականացում,
\(5.\) սրտի ճեղքերով արյան վերադարձ դեպի սիրտ: 
  
54.jpg
  
Արտաթորական համակարգ
  
Միջատներն ունեն առանձնահատուկ արտազատական համակարգ: Դրանք երկար խողովակներ են, որոնք փնջով բացվում են հետնաղու սկզբնամասում: Այդ խողովակների մյուս՝ կույր ծայրերը տարածվում են մարմնի խոռոչում:
Միջատների արտաթորության երկար, փնջաձև խողովակները կոչվում են մալպիգյան խողովակներ:
Նյութափոխանակության արգասիքները արյունից ներծծվում են մալպիգյան խողովակների մեջ, որտեղ էլ կուտակվում են բյուրեղների ձևով: Այդ կուտակումները անցնում են հետին աղի և հեռացվում հետանցքով:
Միջատների հեղուկ նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարսողական համակարգի միջոցով՝ հետանցքով:
Միջատների մարմնի ներքին տարածությունում՝ օրգանների շուրջ լցված է ճարպային մարմին: Բյուրեղյա արգասիքների մասը կուտակվում է նաև ճարպային մարմնում: Ճարպային մարմինը հարուստ է սննդանյութերով և ճարպային միացություններով:
Ուշադրություն
Ճարպային մարմինը սնուցում է միջատների ձվերը դրանց զարգացման ընթացքում:
58.jpg
 
Նյարդային համակարգ
  
Միջատների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, նյարդային ենթակլանային հանգույցից և փորային շղթայից: Վերկլանային հանգույցը կատարելագործվելով վերաճել է գլխուղեղի, որը կառավարում է միջատի վարքն ու բարդ համաձայնեցված շարժումները: Գլխուղեղից դուրս են գալիս նյարդեր, որոնք անմիջապես նյարդավորում են աչքերն ու բեղերը
 
53.jpg
  
Սեռական համակարգը
  
Միջատները բաժանասեռ կենդանիներ են: Արուներն ունեն \(2\ \)սերմնարան, էգերը՝ զույգ ձվարան
Միջատներն ունեն լավ արտահայտված սեռական դիմորֆիզմ՝ արուներն ավելի գունագեղ են, քան էգերը:
Միջատների բեղմնավորումը խաչաձև է: Բեղմնավորումից հետո էգերը ձվադրում են բոժոժներով, որից զարգանում են թրթուրները:
 
52.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 99-103
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 148-150
http://www.fotki.ykt.ru/albums/userpics/2014/05-28/nasekomoe.jpg
https://ekoshka.ru/wp-content/uploads/2018/07/skolko-otdelov-tela-u-nasekomyh_12_1.jpg
https://studfiles.net/html/2706/1064/html_yu6YnjqLVx.UcNo/htmlconvd-O4RG1_28x1.jpg
https://arhivurokov.ru/kopilka/uploads/user_file_5824525c471ba/user_file_5824525c471ba_3_6.png
https://sites.google.com/site/moastranica223/_/rsrc/1398088864148/home/lekcionnyj-blok/lekcia-no-1/%D0%A0%D0%B8%D1%81%D1%83%D0%BD%D0%BE%D0%BA18.png
https://cf.ppt-online.org/files/slide/e/E3cdKnPg7DBhmxywt98WZCurVqAzGlL6fHbIY4/slide-9.jpg
https://farm4.staticflickr.com/3805/13029486594_912e0baa5c.jpg