Սնկերի թագավորության ընդհանուր բնութագիրը, կառուցվածքի առանձնահատկությունները

Սնկերը` որպես կենդանի օրգանիզմներ, բակտերիաներից և կապտականաչ ջրիմուռներից տարբերվում են նրանով, որ բջջային մակարդակում ունեն ձևավորված կորիզ:

Կորիզի գոյությունը հիմնական առանձնահատկություն է, որի շնորհիվ սնկերը պատկանում են կորիզավորների վերնաթագավորությանը:

միկ2018.jpg

Կենդանի օրգանիզմների կայսրությունում սնկերը հանդես են գալիս որպես ամբողջական և առանձին թագավորություն: Սնկերի թագավորությունը պարունակում է \(100.000\) ավել տեսակներ: Նրանք տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդու օրգանիզմներում:

654.png
 
Սնկերը լինում են տարբեր չափերի՝ անզեն աչքով անտեսանելի` մանրադիտակային չափերից մինչև կես մետր երկարություն ունեցող: Սնկերը լինում են ինչպես միաբջիջ, այնպես էլ բազմաբջիջ: Օրինակ` միաբջիջ խմորասնկերը ձվաձև են և տեսանելի են միայն մանրադիտակի տակ: Որոշ բորբոսասնկեր, չնայած որ կարող են բազմաբջիջ լինել, անզեն աչքով նույնպես տեսանելի չեն: Մանրադիտակով դիտելիս նրանք իրենցից ներկայացնում են բարակ ճյուղավորում ունեցող թելիկներ: 
 
crop-323250-plisen.jpg
 
Այդ թելիկները ընդունակ են շատ արագ աճել և առաջացնել բորբոս: Այնուհանդերձ, սնկերի մի հսկա խումբ, որը կազմում են գլխարկավոր սնկերը, կարող են հասնել խոշոր չափերի և լինել ոչ միայն տեսանելի, այլև ուտելի այլ օրգանիզմների համար:
 
мицелий.jpg
 
Սնկերը յուրահատուկ օրգանիզմներ են, որոնք ունեն նմանություններ ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների հետ: Սակայն դրանք չեն հանդիսանում ո՛չ բույսեր և ո՛չ էլ կենդանիներ, այլ միջանկյալ դիրք են գրավում կյանքի այդ երկու հիմնական դրսևորումների միջև:
 
Սնկերի բուսական հատկանիշներ.
  • անշարժություն,
  • սննդանյութերի կլանման եղանակ (ներծծում, այլ ոչ թե կլանում),
  • անսահմանափակ աճ,
  • լավ արտահայտված բջջապատ:
Սնկերի կենդանական հատկանիշներ.
  • քլորոֆիլի բացակայություն, հետերոտրոֆ սնուցման եղանակ,
  • պաշարանյութ է հանդիսանում գլիկոգենը, ոչ թե օսլան,
  • նյութափոխանակության ընթացքում առաջանում է միզանյութ,
  • բջջապատում պարունակվում է խիտին ածխաջուրը:
Ուշադրություն
Սնկերը չունեն քլորոֆիլ, հետևաբար չեն կարող իրականացնել ֆոտոսինթեզ: Հետևաբար սնկերը հանդես են գալիս որպես հետերոտրոֆ կենդանի օրգանիզմներ և սնվում են պատրաստի օրգանական սննդանյութերով:
Որպես հետերոտրոֆ օրգանիզմներ` սնկերը հիմնականում սապրոֆիտ են, այնուհանդերձ գոյություն ունեն սնկերի մակաբույծ ներկայացուցիչներ:
 
Սնկերի կենսագործունեության առանձնահատկություններից բացի հատկանշական է նաև նրանց կառուցվածքային յուրահատկությունները:
 
2019.jpg
 
Սնկերի օրգանիզմի կառուցվածքային միավորներ են հանդիսանում երկար թելերը` հիֆերըՀիֆերից կազմված է սնկի մարմինը. դրանց ամբողջությունը կոչվում է սնկամարմին /միցել/:
Սնկերի կառուցվածքի և կենսագործունեության թվարկված առանձնահատկություններից ելնելով` նրանք հանդիսանում են որպես կենդանի օրգանիզմների հատուկ թագավորություն:
Հիֆերը լինում են բազմաբջիջ և միաբջիջ: Բազմաբջիջ հիֆերում բջջային միջնապատերի վրա կան անցքեր, որոնց միջով ցիտոպլազման և օրգանոիդները (ներառյալ միջուկը) կարող են հոսել մի բջիջից՝ մյուսը:
 
55.png
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան / Տ. Թանգամյան, Ս. Սիմոնյան / Երևան, «Տիգրան Մեծ», 2013, էջ 18-21
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 24-27
https://www.tyden.cz/obrazek/201301/50f55bd759d00/crop-323250-plisen.jpg
http://bussinesinfo.ru/wp-content/uploads/2018/02/%D0%BC%D0%B8%D1%86%D0%B5%D0%BB%D0%B8%D0%B9.jpg