Տեսություն

Հավասարաչափ փոփոխական շարժում, արագացում, ակնթարթային արագություն
Անհավասարաչափ շարժման դեպքում ակնթարթային արագությունը անընդհատ փոփոխվում է: Հաճախ հանդիպում են անհավասարաչափ շարժումներ, որոնց դեպքում արագությունը հավասար ժամանակամիջոցներում կրում է միատեսակ փոփոխություն:
 
im28.gif
Այն շարժումը, որի ժամանակ մարմնի արագությունը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում:
Այդպես են շարժվում, օրինակ` գնդիկը, որն սկսում է գլորվել թեք հարթությամբ, քարի կտորը, որն սկսում է ընկնել որոշ բարձրությունից, կայարանին մոտեցող և նրանից հեռացող գնացքը և այլն:
 
 
Սահմանումից բխում է, որ Δt ժամանակում արագության կրած ΔV փոփոխության և ժամանակամիջոցի հարաբերությունը հաստատուն մեծություն է.
 
ΔVΔt=const (1)
 
Այս հարաբերությանը անվանում են արագացում. այն քանակապես բնութագրում է հավասարաչափ փոփոխական շարժումը և ցույց է տալիս մարմնի արագության փոփոխությունը միավոր ժամանակամիջոցում:
Հաստատուն վեկտորական ֆիզիկական մեծությունը, որը հավասար է արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում տեղի է ունեցել այդ փոփոխությունը կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում՝ a: a\(=const\)
Ենթադրենք մարմնի արագությունը շարժման սկզբում եղել է V0, իսկ \(t\) պահին՝ V\((1)\) արտահայտության մեջ տեղադրենք Δt=t և ΔV=VV0, այդ դեպքում կստանանք.
 
a=VV0t (2)
 
(2) հավասարումից երևում է, որ արագացումը՝ a-ն, ուղղված է արագության փոփոխության՝ ΔVուղղությամբ:
  
ՄՀ-ում արագացման միավորն է.
 
[a]=[V][t]=1մ/վ2
Արագացման միավորը ՄՀ-ում այն հավասարաչափ արագացող շարժման արագացումն է, որի դեպքում մարմնի արագությունը \(1\)վ-ում փոխվում է \(1\)մ/վ-ով:
(2) հավասարումից կարելի է ստանալ արագության ժամանակից կախման բանաձևը.  
  
V=V0+at (3)
  
Եթե հավասարաչափ արագացող շարժման արագացումը հայտնի է, ապա (3) գծային հավասարման միջոցով կարելի է որոշել մարմնի արագությունը ժամանակի ցանկացած պահին՝ այսինքն ակնթարթային արագությունը:
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ., էջ 39-43
http://fizmat.by/pic/PHYS/page24/im28.gif