Տեսություն

Ազատ անկում առանց սկզբնական արագության
Եթե ազատ անկում կատարող մարմնի սկզբնական արագությունը հավասար է զրոյի, ապա մարմինը կատարում է ուղղագիծ հավասարաչափ արագացող շարժում ինչ-որ \(H\) բարձրությունից դեպի Երկրի կենտրոն:
 
Այս դեպքում կոորդինատային առանցքներից մեկը, օրինակ՝ \(OY\) առանցքը, հարմար է ուղղել դեպի ներքև, հաշվարկման սկզբնակետը վերցնելով այնտեղ, որտեղից մարմինն սկսում է անկումը:
 
1-51.png
 
Այդպիսի ընտրության դեպքում r0=0V0=0 և gy=g, ուստի (1) և (2) հավասարումներից V(t) և Y(t) կախման բանաձևերի համար կստանանք.
 
V=gt (3)
  
y=gt22 (4)
 
Գետնին ընկնելու պահին մարմնի \(y\) կոորդինատը հավասարվում է \(H\)-ի, ուստի այդ պահին
 
H=gt22 (5), որտեղից կստանանք անկման տևողությունը հաշվելու բանաձևը.
 
t=2Hg (6)
 
Արագությունն անկման վերջում՝ արտահայտված անկման բարձրությամբ, կստանանք, եթե (3) բանաձևի մեջ տեղադրենք անկման տևողության հաշվման (6) բանաձևը.
 
V=2gH (7)
 
Եթե \(H\) բարձրությունից ազատ անկում կատարող մարմնի սկզբնական արագությունը հավասար չէ զրոյի, այլ V0 է, ապա նրա շարժումը նկարագրող հավասարումները կլինեն.
  
Vt=V0+gt  (8)
  
yt=V0t+gt22(9)
 
Գետին հասնելու պահին, երբ մարմնի \(y\) կոորդինատը հավասարվում է \(H\)-ի, կստանանք, որ
 
H=V0t+gt22 (10)
  
123678.png
 
Ստացված հավասարման մեջ տեղադրելով (8) բանաձևից ստացվող t=VV0g արտահայտությունը և կատարելով պարզ ձևափոխություններ` կստանանք անկման բարձրությունը որոշող գործածական բանաձև.
 
H=V2V022g (11), որտեղ V0-ն մարմնի սկզբնական, իսկ \(V\)-ն՝ վերջնական արագությունն է:
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ., էջ 57-59