Տեսություն

Մարմինների ազատ անկումը: Ազատ անկման արագացում
Հաստատուն արագացմամբ շարժման օրինակ է հանդիսանում մարմինների ազատ անկումը:
Ազատ անկում է կոչվում մարմինների շարժումը միայն Երկրի կողմից նրանց վրա ազդող ծանրության ուժի ազդեցությամբ:
Մարմինների ազատ անկումն ուսումնասիրել է Գալիլեո Գալիլեյը: Նա հաստատել է, որ ազատ անկումը հաստատուն արագացմամբ շարժում է:
 
Ազատ անկման արագացումն ուղղված է ուղղաձիգ դեպի ներքև, դեպի Երկրի կենտրոն, իսկ նրա թվային արժեքը Երկրի մակերևույթից ոչ մեծ բարձրության վրա, մոտավորապես \(9,8\) մ/վ² է:
 
NxQRNL.gif
Տվյալ վայրում ազատ անկման արագացումը նույնն է բոլոր մարմինների համար և կախված չէ մարմնի զանգվածից:
Դա առաջինը ցուցադրել է Գալիլեյը՝ Պիզայի թեք աշտարակից նետելով տարբեր զանգվածով մարմիններ: 
  
screenshot.jpg
 
Ազատ անկման այս առանձնահատկության մեջ կարելի է համոզվել փորձով:
Օրինակ
Եթե կապարե կոտորակը, խցանը և թռչնի փետուրը տեղադրենք հաստ պատերով ապակե խողովակի մեջ, որի մի ծայրը զոդված է, իսկ մյուսը՝ փակված ծորակով, և խողովակը շրջենք, ապա առաջինը խողովակի հատակին կհասնի կոտորակը, այնուհետև խցանը և վերջում փետուրը:
 
Բայց մարմիններն այդպես են ընկնում, երբ խողովակում օդ կա:
 
Եթե պոմպի օգնությամբ խողովակից օդը հանենք և կրկին շրջենք խողովակը, ապա կնկատենք, որ մարմինները հասնում են հատակին միաժամանակ: Այսինքն՝ օդի բացակայության դեպքում բոլոր մարմիններն ընկնում են նույն արագացմամբ:
 
Այդ առանձնահատկությունը շեշտելու նպատակով, ազատ անկման արագացումը ընդունված է նշանակել g-ով:
 
Քանի որ ազատ անկումը հաստատուն արագացմամբ շարժում է, նրա շարժման կինեմատիկական հավասարումները կստացվեն, եթե հավասարաչափ փոփոխական շարժման հավասարումներում a-ն փոխարինենք g-ով:
 
Այսինքն.
 
V=V0+gtr=r0+V0t+gt22 (1), (2)
 
Հայտնի է, որ այն դեպքերում, երբ մարմնի սկզբնական արագությունը հավասար է զրոյի կամ սկզբնական արագությունը և արագացումն ուղղված են մի ուղղի երկայնքով, մարմնի հետագիծն ուղիղ գիծ է: Հետևաբար.
Ուղղաձիգ դեպի վեր և ուղղաձիգ դեպի ներքև նետված մարմինները կատարում են ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժում:
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ., էջ 57-59