Տեսություն

Բարդ բառեր
Բարդ կոչվում են այն բառերը, որոնք բաղկացած են մեկից ավելի արմատներից և չունեն ոչ մի ածանց:
Բարդ բառի կազմում բացի արմատներից կարող են լինել՝
  • հոդակապ՝ գրասեղան, բարետես,
  • յ ձայնակապ՝ արքայանիստ,
  • և, ու շաղկապներ՝ այրուձի, ելևէջ 
  • գրաբարյան ն վերջնահնչյուն՝ դռնապան, կամ քերականական քարացած այլ մասնիկներ՝ ձերբազատ, օրենսդիր, մտացածին:
Բարդ, ինչպես նաև ածանցավոր բառի կազմում կարող է լինել անկախ գործածություն չունեցող արմատ, օրինակ՝ խոսափող բառում խոս արմատը անկախ՝ առանց բառակազմական այլ մասնիկի՝ արմատի կամ ածանցի (խոսք) չի կարող հանդես գալ:
 
Արմատը կարող է բառակազմության մեջ մտնել՝
  • հնչյունափոխված ձևով՝ գրադարան- գիր-գր,
  • հոլովված ձևով՝ հորեղբայր-հայր:
Բարդ բառերի տեսակ են կրկնավոր բարդությունները: Դրանք կազմվում են արմատի կրկնությամբ և գրվում են գծիկով: Արմատներից որևէ մեկում կարող է հնչյունափոխություն լինել՝
Օրինակ
մաս-մաքուր, առոք-փառոք, քաղցր-մեղցր և այլն: