Տեսություն

Պարզ բառեր
Բառակազմական տեսակետից բառերը կարելի է բաժանել երկու կարգի՝ պարզ և բաղադրյալ:
Պարզ կոչվում են այն բառերը, որոնք բաղկացած են միայն մեկ արմատից: Դրանք կոչվում են նաև արմատական բառեր:
Պարզ են, օրինակ, պատ, ծառ, հրաման և այլ բառերը, որոնք իրենց կազմում բացի մեկ արմատից որևէ այլ ձևույթ՝ այլ արմատ կամ ածանց, չունեն, ուստի բառակազմորեն վերլուծելի չեն:
 
Եթե արմատական բառերից որևէ հնչյուն հեռացնենք, ապա կամ բոլորովին կզրկվեն իմաստից, կամ էլ մի ուրիշ իմաստ կունենան:
Օրինակ
Գիրք բառը պարզ չէ, որովհետև կազմված է գիր արմատից և ք ածանցից: Իսկ գիր բառն արդեն բառակազմորեն անբաժանելի է, ուստի պարզ բառ է: