Տեսություն

Բառի փոխաբերական իմաստ
Փոխաբերությունը բառի գործածությունն է մեկ այլ բառի իմաստով:
Օրինակ՝ առուն երգում է արտահայտության մեջ երգել բառը գործածված է կարկաչել իմաստով, հետևաբար փոխաբերական է:
 
Փոխաբերությունը հաճախ հիմնվում է առարկաների, երևույթների, հատկանիշների որոշ նմանության վրա: Օրինակ՝ վարս նշանակում է կանացի երկար մազեր: Հրդեհի վարսեր արտահայտության մեջ այն գործածված է բոցեր իմաստով:
 
Այլ կերպ ասած՝ փոխաբերությունը տվյալ բառի գործածությունն է այնպիսի առարկաների, երևույթների, հատկանիշների վերաբերությամբ, որոնք նրա ուղղակի իմաստի մեջ չեն մտնում: