Տեսություն

Բազմանիշ թվերի համեմատումը
Երկու թվերը համեմատել նշանակում է պարզել, թե նրանցից ո՞րն է ավելի մեծ:
 
Թվերը համեմատելիս օգտագործում են «\(<\)», «\(>\)» և «\(=\)» նշանները:
 
«\(<\)» նշանը կարդում ենք՝ «փոքր է», «\(>\)» նշանը կարդում ենք՝ «մեծ է», «\(=\)» նշանը կարդում ենք՝ «հավասար է»:
Ցանկացած միանիշ թիվ փոքր է ցանկացած երկնիշ թվից:
Օրինակ՝ \(8 < 12\)
Ցանկացած երկնիշ թիվ փոքր է ցանկացած եռանիշ թվից:
Օրինակ՝ \(99 < 101\)
Ցանկացած եռանիշ թիվ փոքր է ցանկացած քառանիշ թվից:
Օրինակ՝ \(998 < 1001\)
 
Այսպիսով, երկու թիվ համեմատելիս նախ պետք է հաշվել թվերի նիշերի քանակները:
Երկու թվերից մեծ է այն թիվը, որի նիշերի քանակն ավելի շատ է:
Հաջորդ թեմայում կպարզենք, թե ինչպե՞ս համեմատել թվերը, եթե դրանց նիշերի քանակները հավասար են:
  
Բաց թողած թվի գտնելը:
Օրինակ
ա) Լրացնենք բաց թողած թիվը՝ \(45, 46, ..., 48, 49\)
 
Շարքի յուրաքանչյուր հաջորդ թիվը ստանալու համար նախորդին պետք է գումարել \(1\): Հետևաբար, \(46 + 1 = 47\)
 
Պատասխան՝ բաց թողած թիվը \(47\)-ն է:
 
բ) Գտնենք բաց թողած թվերից ամենամեծը՝ \(21, ..., ..., ..., 51, 53, 57\): Պահանջվող թիվը \(51\)-ի նախորդ թիվն է: Շարքի յուրաքանչյուր նախորդ թիվը ստանալու համար հաջորդից պետք է հանել \(2\): Հետևաբար, \(51 - 1 = 49\)
 
Պատասխան՝ պահանջվող թիվը \(49\)-ն է:
Նախորդ և հաջորդ կարգային միավորների գտնելը:
Օրինակ
ա) Գտնենք \(67\) թվի նախորդ և հաջորդ տասնյակները:
 
Նախորդ տասնյակը ստանալու համար պետք է գտնել \(67\)-ից փոքր կլոր տասնյակը: Դա \(60\)-ն է:
 
Հաջորդ տասնյակը ստանալու համար պետք է գտնել \(67\)-ից մեծ կլոր տասնյակը: Դա \(70\)-ն է:
 
Պատասխան՝ \(60\) և \(70\)
 
ա) Գտնենք \(328\) թվի նախորդ և հաջորդ հարյուրյակները:
 
Նախորդ հարյուրյակը ստանալու համար պետք է գտնել \(328\)-ից փոքր կլոր հարյուրյակը: Դա \(300\)-ն է:
 
Հաջորդ հարյուրյակը ստանալու համար պետք է գտնել \(328\)-ից մեծ կլոր հարյուրյակը: Դա \(400\)-ն է:
 
Պատասխան՝ \(300\) և \(400\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: