Տեսություն

Բազմանիշ թվերի գումարումը և հանումը
Կատարենք \(7413 + 1265\) գումարումը:
 
Թվերը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով՝
 
\(7413\) \(=\) \(7000 + 400 + 10 + 3\)
\(+\)
\(1265\) \(=\) \(1000 + 200 + 60 + 5\)
 
Հազարյակները գումարում ենք հազարյակներին, հարյուրյակները՝ հարյուրյակներին, տասնյակները՝ տասնյակներին և միավորները՝ միավորներին:
 
Ստանում ենք՝ \(7413 + 1265 = 8678\)
 
Պատասխան՝ \(8678\)
Օրինակ
ա) \(5425 + 300 = 8725\)
 
բ)  \(45310 + 20000 = 47310\)
Կատարենք \(7568 - 2123\) հանումը:
 
Թվերը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով՝
 
\(7568\) \(=\) \(7000 + 500 + 60 + 8\)
\(-\)
\(2123\) \(=\) \(2000 + 100 + 20 + 3\)
 
Հազարյակներից հանում ենք հազարյակները, հարյուրյակներից՝ հարյուրյակները, տասնյակներից՝ տասնյակները և միավորներից՝ միավորները:
 
Ստանում ենք՝ \(7568 - 2123 = 5445\)
 
Պատասխան՝ \(5445\)
Օրինակ
ա) \(5836 - 315 = 5521\)
 
բ)  \(67425 - 24310 = 43115\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: