Տեսություն

Կլոր տասնյակների բազմապատկումը
img_1037.jpg
 
Կինոթատրոնում կա \(20\) շարք, յուրաքանչյուր շարքում` \(40\) նստատեղ:
 
Ընդամենը քանի՞ նստատեղ կա կինոթատրոնում:
 
Այս խնդիրը լուծելու համար պետք է կատարել հետևյալ բազմապատկումը՝ \(20 · 40\)
 
Գոյություն ունի այս բազմապատկումը կատարելու հեշտ ձև: Պետք է անել հետևյալը.
 
- անտեսել արտադրիչների \(0\)-ները,
 
- կատարել ստացված թվերի բազմապատկումը,
 
- ստացված արտադրյալին աջից կցագրել բոլոր անտեսված \(0\)-ները:
 
Այսպիսով, անտեսում ենք \(20 · 40\) արտադրյալի արտադրիչների \(0\)-ները և կատարոմ ստացված թվերի բազմապատկումը՝ \(2 · 4 = 8\)
 
Ստացված \(8\) արտադրյալին աջից կցագրում ենք անտեսված երկու \(0\)-ն:
 
Ստանում ենք \(800\) թիվը:
 
Պատասխան՝ կինոթատրոնում կա \(800\) նստատեղ:
Կլոր տասնյակները բազմապատկելիս անտեսում ենք արտադրիչների վերջին \(0\)-ները, բազմապատկում ստացված թվերը, ապա արտադրյալին աջից կցագրում անտեսված \(0\)-ները:
\(3 · 4 = 12\)                     \(5 · 2 = 10\)  
\(30 · 40 = 1200\)           \(50 · 20 = 1000\)  
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: