Տեսություն

Թվի բաժանումը \(1\)-ի
Ցանկացած թիվ \(1\)-ի բաժանելիս ստացվում է այդ թիվը:
Օրինակ
\(4 : 1 = 4\)
 
\(129 : 1 = 129\)
Թվի բաժանումը \(10\)-ի
\(0\)-ով վերջացող թիվը \(10\)-ի բաժանելիս բավական է այդ թվի գրության վերջին \(0\)-ն անտեսել:
Օրինակ
\(80 : 10 = 8\)
 
\(120 : 10 = 12\)
 
\(300 · 10 = 30\)
 
\(2100 : 10 = 210\)
Թվի բաժանումը \(100\)-ի
\(0\)-ներով վերջացող թիվը \(100\)-ի բաժանելիս բավական է այդ թվի գրության վերջին երկու \(0\)-ն անտեսել:
Օրինակ
\(4200 : 100 = 42\)
 
\(1200 : 100 = 12\)
 
\(800 : 100 = 8\)
 
\(3000 : 100 = 30\)
Ուշադրություն
Որևէ թիվ \(0\)-ի բաժանել չի կարելի:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: