Տեսություն

Երկարության չափման միավորները
Քանոնի վրա նշված են \(1\) միլիմետր, \(1\) սանտիմետր և \(1\) դեցիմետր երկարությամբ հատվածներ:
 
qanon.png
 
Քանոնի սկզբից՝ \(0\)-ից սկսած մինչև \(10\) թիվը մեկ դեցիմետր է:
\(1\) դեցիմետր երկարությամբ այդ հատվածը բաժանված է \(10\) հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրը \(1\) սանտիմետր է: Ուրեմն,
 
metr1.png
 
Յուրաքանչյուր առաջացած հատվածը, օրինակ՝ 1;2 հատվածը ևս բաժանված է \(10\) հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրը \(1\) միլիմետր է: Ուրեմն,
 
metr2.png
 
Գոյություն ունեն երկարության չափման ավելի մեծ միավորներ՝ կիլոմետրը և մետրը, որոնք հաճախ օգտագործվում են շարժման խնդիրներում:
  
metr3.png
 
mert4.png
Օրինակ
ա) Քանի՞ միլիմետր է \(1\) դեցիմետրը:
 
\(1\) դեցիմետր \(= 10\) սանտիմետր \(= 10 · 10 = 100\) միլիմետր:
 
Պատասխան՝ \(1\) դեցիմետրը \(100\) միլիմետր է:
 
բ) Քանի՞ միլիմետր է \(1\) մետրը:
 
\(1\) մետր \(= 100\) սանտիմետր \(= 100 · 10 = 1000\) միլիմետր:

Պատասխան՝ \(1\) մետրը \(1000\) միլիմետր է:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: