Տեսություն

Գումարման գործողության տեղափոխական հատկությունը
Արամն ուներ դր.png: Մայրիկը նրան տվեց ևս դռռ.png:
 
Արամը որոշեց հաշվել իր մոտ եղած փողը: Նա կատարեց \(500 + 100\) գումարումն ու ստացավ՝ \(500 + 100 = 600\) դրամ:
 
Հաջորդ օրը Արամն ուներ դռռ.png և մայրիկը նրան տվեց դր.png:
 
Այս անգամ ևս Արամը հաշվեց իր մոտ եղած փողը և ստացավ \(100 + 500 = 600\) դրամ:
 
Արամը նկատեց, որ փողը հաշվելիս նա երկու անգամ էլ ստացավ նույն \(600\) դրամ գումարը՝ \(500 + 100 = 600\), \(100 + 500 = 600\):
 
Արամը հասկացավ, որ գումարում կատարելիս գումարելիների տեղերը կարելի է փոխել:
 
Սա գումարման գործողության տեղափոխական հատկությունն է:
Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: