Տեսություն

Բաժանման ստուգումը բազմապատկումով
Դու արդեն գիտես, որ բազմապատկման գործողությունը կարելի է ստուգել բաժանման միջոցով:   
Փորձենք բաժանումը ստուգել բազմապատկման միջոցով:
 
Այս լսարանում կա ընդամենը \(30\) աթոռ, որոնք դասավորված են \(6\) շարքերով:
 
shutterstock_600873866.jpg
 
Քանի՞ աթոռ կա յուրաքանչյուր շարքում:
Այս հարցին պատասխանելու համար պետք է աթոռների ընդհանուր թիվը՝ \(30\)-ը բաժանել շարքերի թվի՝ \(6\)-ի: Այսպիսով, յուրաքանչյուր շարքում կա \(30 : 6 = 5\) աթոռ:
 
\(30 : 6 = 5\) բաժանումը ստուգում ենք \(5 · 6 = 30\) բազմապատկման միջոցով:
 
Կանոնն այսպիսին է:
Եթե բաժանանարը բազմապատկենք քանորդով, ապա կստանանք բաժանելին:
Օրինակ
320:8=40 բաժանումը ստուգենք բազմապատկումով:
 
Համաձայն կանոնի՝ բաժանարարը պետք է բազմապատկել քանորդի և ստանալ բաժանելին:
 
Իրոք, 408=320: Ուրեմն, բաժանումը ճիշտ է կատարված:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013