Տեսություն

Օր, շաբաթ, ամիս
Օր անվանում են ցերեկվա և գիշերվա տևողությունը:
օր.png
 
Օրը հաշվարկվում է \(0\) ժամից (կեսգիշեր) մինչև ժամը \(12\)-ը (կեսօր) և ժամը \(12\)-ից մինչև ժամը \(24\)-ը (հաջորդ օրվա \(0\) ժամը):
 
Casi3.png
 
Օրինակ
Վերևի ժամացույցը ցույց է տալիս ժամը \(7\)-ը:
 
Դա կարող է լինել առավոտյան ժամը \(7\)-ը կամ երեկոյան \(7\)-ը, որը նաև ժամը \(19\)-նն է:
Դու արդեն գիտես, որ ժամը՝ րոպե կամ րոպեն վայրկյան դարձնելու համար պետք է բազմապատկել \(60\)-ով:
Օրինակ
\(19\) ժ \(21\) ր \(=\)1960 ր+21 ր=1140 ր+21 ր=1161 ր:
Օրը ժամերի վերածելու համար պետք է բազմապատկել \(24\)-ով:
Օրինակ
\(9\) օր \(14\) ժ \(=\)924 օր+14 ժ=216 ժ+14 ժ=230 ժ:
շաբաթ.png
Ամիսը պարունակում է \(4\) շաբաթ:
Տարբեր ամիսներ բաղկացած են տարբեր թվով օրերից:
 
Օրինակ՝ նոյեմբերն ունի \(30\) օր, դեկտեմբերն ունի \(31\) օր, իսկ փետրվարը՝ \(28\) կամ \(29\) օր:
 
Այս մասին կխոսենք հաջորդ թեմայում:
 
տարի.png
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013