Տեսություն

Բազմանկյուն
Եթե բեկյալը փակ է, այսինքն նրա ծայրակետերը համընկնում են, ապա այն սահմանափակում է մի պատկեր, որը կոչվում է բազմանկյուն
բազ.png    քառռ.png 
 
Բազմանկյունը կազմող հատվածները կոչվում են բազմանկյան կողմեր, իսկ նրանց միացնող կետերը՝ բազմանկյան գագաթներ:
Երկու ոչ հարևան գագաթները միացնող հատվածը կոչվում է բազմանկյան
անկյունագիծ:
Բազմանկյան կողմերի գումարը կոչվում է նրա պարագիծ:
 
\(A\), \(B\), \(C\), \(D\), \(E\)՝ գագաթներ,
\(AB\), \(BC\), \(CD\), \(DE\), \(AE\)՝ կողմեր,
\(AC\), \(AD\), \(BE\), \(BD\), \(CE\)՝ անկյունագծեր: 
 
Սովորաբար բազմանկյուններին անվանումներ են տալիս ըստ անկյունների կամ կողմերի քանակի: Վերևի նկարում առաջին պատկերը հնգանկյուն է, երկրորդը՝ քառանկյուն:
  
Կան այնպիսի բազմանկյունները, որոնց ձևը նման է մեզ ծանոթ առարկաների: Դրանցից են, օրինակ՝ եռանկյունը և ուղղանկյունը          
  
ռ.png ււււ.png
Ուղղանկյունը այնպիսի քառանկյուն է, որի բոլոր անկյունները ուղիղ են:
Ուղղանկյան ձև ունեն խաղահրապարակը, հեռուստացույցը, լուսամուտը:
Եթե ուղղանկյան բոլոր կողմերը հավասար են, ապա այն կոչվում է քառակուսի:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: