Տեսություն

Խնդիր: Հինգերորդ դասարանում կա \(25\) աշակերտ:
Աշակերտների 25 -րդ մասը տղաներ են: 
Քանի՞ տղա կա դասարանում:
 
Հարցեր Պատասխաններ
1. Ո՞ր մեծությունն է ընդունված որպես ամբողջ: 
1. Որպես ամբողջ ընդունված է դասարանի բոլոր աշակերտների թիվը:
2. Արդյո՞ք ամբողջը հայտնի է:2. Ամբողջը հայտնի է՝ \(25\) աշակերտ:
3. Ո՞ր մեծությունն է պետք գտնել:3. Դասարանի տղաների թիվը կամ ամբողջի մասը:
4. Ինչպե՞ս գտնել այն մեծությունը, որը ամբողջի 15 -ն է:
4. \(25 : 5 = 5\) աշակերտ:
5. Ինչպե՞ս գտնել այն մեծությունը, որը ամբողջի 25-րդ մասն է:
5. \(5 · 2 = 10\) տղա:
  
Պատասխան: Հինգերորդ դասարանում կա \(10\) տղա:
Ամբողջի մասը գտնելու համար պետք է ամբողջին համապատասխանող թիվը բաժանել հայտարարի վրա և արդյունքը բազմապատկել այդ մասին համապատասխանող կոտորակի համարիչով:
Օրինակ
\(39 \)-ի 23 -րդ մասը կլինի \(39 : 3 · 2 = 13 · 2 = 26 \)
\(60 \)-ի 34 -րդ մասը կլինի \(60 : 4 · 3 = 15 · 3 = 45 \)
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: