Տեսություն

Հակադիր ռացիոնալ թվեր
Եթե երկու ռացիոնալ թվեր ունեն իրար հավասար մոդուլներ, բայց տարբեր նշաններ, ապա այդ թվերը կոչվում են իրար հակադիր:
Օրինակ
67 և 67 թվերը հակադիր են, քանի որ՝ 67=67=67
Հակադիր ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա պատկերվում են որպես \(O\) կետից նույն հեռավորությունների վրա գտնվող կետեր: Դրական թվերին համապատասխանող կետերը գտնվում են \(O\) կետից աջ, իսկ բացասականներին համապատասխանողները՝ ձախ:
 
ugig3.png
 
E323 և B323 կետերը գտնվում են \(O\) կետից հավասար հեռավորությունների վրա, սակայն նրանք դասավորված են \(O\) կետի տարբեր կողմերում՝ հակադիր ուղղություններով:
 
Այդ պատճառով 323 և 323 թվերը հակադիր են:
 
Ուշադրություն
Երկու հակադիր թվեր իրարից տարբերվում են միայն իրենց նշաններով:
Բերենք հակադիր թվերի օրինակներ:
 
24և24;67և67;1713և1713;237և237
 
Ուշադրություն
Միայն մեկ թիվ կա, որը հակադիր է ինքն իրեն: Դա \(0\) թիվն է:
Ցանկացած z և z հակադիր ռացիոնալ թվերի համար ճիշտ են հետևյալ հավասարությունները՝ +z=z, z=+z
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: