Տեսություն

Չնայած, որ գործնականում ավելի հաճախ կիրառվում են տասնորդական կոտորակները, սակայն այն խնդիրներում, որտեղ միաժամանակ մասնակցում են սովորական և տասնորդական կոտորակներ, պետք է բոլոր կոտորակները բերել միևնույն տեսքի (սովորականները գրել տասնորդականների տեսքով, կամ հակառակը):
 
Մենք գիտենք, որ ցանկացած տասնորդական կոտորակ գրվում է սովորական կոտորակի տեսքով, սակայն ոչ բոլոր սովորական կոտորակներն են բերվում տասնորդական կոտորակների:
Տասնորդական կոտորակների գրառումը սովորական կոտորակների տեսքով
Ցանկացած տասնորդական կոտորակ կարելի է գրել սովորական կոտորակի տեսքով:
 
Դրա համար պետք է՝
1) սովորական կոտորակի համարիչում գրել տասնորդական կոտորակում ստորակետից հետո եկող թիվը,
2) սովորական կոտորակի հայտարարում գրել  \(10, 100, 1000\), ... կարգային միավորներից այն մեկը, որում, մեկից հետո գրված են այնքան զրոներ, որքան թվանշաններ կան տասնորդական կոտորակում ստորակետից հետո: 
\(0,3\),  \(0,17\),  \(0,231\),  \(0,0007\) տասնորդական կոտորակները գրենք սովորական կոտորակների տեսքով:  
\(0,3\) -ում ստորակետից հետո կա մեկ թվանշան, ուրեմն սովորական կոտորակի հայտարարում պիտի լինի \(10\)
\(0,17\) -ում ստորակետից հետո կա երկու թվանշան, ուրեմն սովորական կոտորակի հայտարարում պիտի լինի \(100 \) և այլն:  

0,3=3100,17=171000,231=23110000,0007=710000
Եթե տասնորդական կոտորակը ունի զրոյից տարբեր ամբողջ մաս, ապա ստանում ենք խառը թիվ, որի ամբողջ մասը հավասար է տասնորդական կոտորակի ամբողջ մասին:
15,3=153106,0019=61910000
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: