Առաջադրանքի/խնդրի պայմանը

8♦
Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքը:
 
ԽՈՐԱՄԱՆԿԸ
Սոված աղվեսը պառկեց կանաչ պուրակում ու մեռած ձևացավ: Ագռավները սկսեցին նրա գլխավերևում պտտվել: Մի համարձակ ագռավ իջավ ներքև: Նա կանգնեց աղվեսի կողքին ու սկսեց կտցահարել պոչը: Աղվեսը չշարժվեց: Հետո ագռավը կտցեց աղվեսի դունչը: Խորամանկը տեղից վեր թռավ: Նա ագռավին առավ բերանի մեջ: Մյուս ագռավները վախից փախան:
 
Գտի՛ր՝  ի՞նչ հաջորդականությամբ են դասավորված տրված նախադասությունները տեքստում: Ըստ այդ հաջորդականության՝ համարակալի՛ր դրանք:
 
Նա ագռավին առավ բերանի մեջ:
Մի համարձակ ագռավ իջավ ներքև:
Աղվեսը չշարժվեց:
Հետո ագռավը կտցեց աղվեսի դունչը:

Առաջադրանքներ լուծելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Արագ գրանցում