Տեսություն

Առարկա, գործողություն, հատկանիշ
Ի՞նչ (ինչե՞ր), ո՞վ (ովքե՞ր) հարցերին պատասխանող բառերը ցույց են տալիս առարկա:
Օրինակ
ի՞նչ - խնձոր, ինչե՞ր - խնձորներ, ո՞վ - զինվոր, ովքե՞ր - զինվորներ:
Եթե նկատեցիր, առարկա ցույց տվող բառերից միայն  մարդկանց անուններն ու անվանումներն են պատասխանում ո՞վ, ովքե՞ր հարցերին:
 
Առարկա ցույց տվող մնացած բոլոր բառերը, այդ թվում և կենդանիների անվանումները, պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 
Օրինակ
ո՞վ - մայր
ովքե՞ր - աղջիկներ
ի՞նչ - վերմակ
ինչե՞ր - սփռոցներ
Առարկա ցույց տվող բառերից շատերը այնպիսի առարկաներ են ցույց տալիս, որոնք մենք կարող ենք ձեռք տալ, շոշափել (նուռ, մանուշակ, կատու): Սակայն կան այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները անհնար է շոշափել (վախ, ուրախություն, զարմանք):
 
1-18.png    1-17.png    1-14.png 
  
Երգել, կարդալ, խաղալ բառերը ցույց են տալիս այն գործողությունները, որոնք կատարում է երեխաներից յուրաքանչյուրը:
Ի՞նչ է անում, ի՞նչ է լինում հարցերին պատասխանող բառերը ցույց են տալիս գործողություն:
Օրինակ
Արմենը վազում է (ի՞նչ է անում):
Աշնանը խաղողը հասնում է (ի՞նչ է լինում):
Օրը մթնում է (ի՞նչ է լինում):
1-25.png
Եթե հարցնեն, թե ինչ է պատկերված, կպատասխանենք խնձոր: Բայց չէ՞ որ խնձորները տարբեր են լինում՝ կարմիր կամ դեղին, համեղ կամ անհամ, հյութեղ, հասուն և այլն: Ճիշտ այդպես էլ անձրևները լինում են հորդառատ, գետերը՝ վարար, շենքերը՝ բարձրահարկ և այլն:
 
Ահա այսպես ամեն առարկա, լինի դա մարդ, կենդանի թե անշունչ մի իր, ունի իր հատկությունները՝ հատկանիշները:
Ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը հատկանիշ ցույց տվող բառեր են:
Օրինակ
կարմրաթուշ խնձոր, հյութալի խնձոր, համեղ խնձոր բառակապակցություններում կարմրաթուշ, հյութալի, համեղ բառերը ցույց են տալիս, թե ինչպիսին է խնձորը: