Տեսություն

Ձայնավորների ուղղագրությունը բառասկզբում: Եվ-ի ուղղագրությունը
Բառասկզբում է լսվելիս գրվում է է:
Օրինակ՝ էկրան, էժան:
Ուշադրություն
Բացառություն են կազմում եմ, ես, ենք, եք, են օժանդակ բառերը:
Բառասկզբում ե տառը երկու հնչյունի նշան է և  կարդացվում է յ+է:
 Օրինակ՝ եղնիկ, եղջյուր:
Բառասկզբում օ լսվելիս գրվում է օ:
Օրինակ՝ օրագիր, օր:
Ուշադրություն
Բացառություն են կազմում ով և ովքեր բառերը:
Բառասկզբում ո տառը երկու հնչյունի նշան է  և կարդացվում է վ:
Օրինակ՝ ոչխար, ոսկի, որդի:
Բառասկզբում ը լսվելիս գրվում է ը:
Օրինակ՝ ընկեր, ընտանիք:
Բառասկզբում սկ, ստ, սպ, զբ, շտ, զգ բաղաձայններից առաջ լսվում է մի թույլ ը, որը չի գրվում:
Օրինակ՝ զգաստ, սպիտակ, սկսել, զբաղվել, շտապ, ստուգել:
Բառամիջում և առանձին յէվ կամ էվ լսելիս գրում ենք և տառով:
Օրինակ՝ անձրև, տերև: