Տեսություն

Պարզ, բարդ և ածանցավոր բառեր
Գտի՛ր ստորև տրված բառերի արմատները և կտեսնես, որ դրանք բոլորն էլ ամբողջական բառեր են, որոնք մենք հենց նույն ձևով օգտագործում ենք մեր խոսքում՝
 
k.png  1.8-37.png  1-51.png
 
 
Նկարներում տեսնում ենք ոսկի, վարդ և տանձ: Տրված պատկերների անունները պարզ բառեր են:
Միայն արմատից կազմված բառերը պարզ բառեր են:
Ոսկի բառից կարող ենք ստանալ ոսկեղեն, վարդ բառից՝ վարդենի, իսկ տանձ բառից՝ տանձենի:
 
Դժվար չէ նկատել, որ, օրինակ, տանձենի բառում բացի տանձ արմատից առկա է նաև ենի մասնիկը: Ճիշտ այդպես էլ ոսկի և վարդ բառերին համապատասխանաբար ավելացել են եղենենի մասնիկները:
 
Հենց այդ մասնիկներն են, որ կցվելով պարզ բառերին, փոփոխել են նրանց իմաստը, նոր բառեր են կազմել:
Այդ մասնիկները կոչվում են ածանցներ:
Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր:
Օրինակ՝ ուրախ-ուրախություն, թագ-թագավոր, գլուխ-անգլուխ:
 
Դիտարկենք մեկ այլ օրինակ:
 
Թեյ + աման = թեյաման:
  
Թեյ և աման բառերը միացել ու կազմել են մի նոր բառ, որը ո՛չ թեյ է նշանակում, ո՛չ աման, այլ բոլորիս լավ ծանոթ ամենօրյա օգտագործման մի առարկա՝ թեյաման:
 
Այսպիսով, այս բառը կազմված է թեյ և աման արմատներից (պարզ բառերից):
Մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր:
Օրինակ՝ էջանշան, հացթուխ, տերևաթափ, աստղազարդ, մայրաքաղաք և այլն: