Տողադարձ
Պատահում է, որ բազմավանկ բառը տողում չի տեղավորվում, և մենք ստիպված ենք լինում նրա մի վանկը կամ վանկերի մի մասը տեղափոխել հաջորդ տողը, այսինքն՝ տողադարձ կատարել:
  
Ահա այստեղ է, որ մեզ օգնության են գալիս տողադարձը, տողադարձի կանոնները:
1. Տողադարձի ժամանակ հաջորդ տողը տարվող մասը չպետք է սկսվի ձայնավորով:
 
2. Տողադարձի ժամանակ հաջորդ տողը տարվող մասը պետք է սկսվի միայն մեկ բաղաձայնով:
Օրինակ
Գա-զար, բա-ժակ, փու-չիկ, քա-նոն, կա-պույտ, մա-տիտ, կա-ղամբ, հանձ-նել, կար-միր և այլն:
Ինչպես գիտենք շատ բառեր ունեն գաղտնավանկի ը: Այն լսվում է, բայց չի գրվում: Սակայն այդ բառերը տողադարձելիս կամ վանկատելիս ը հնչյունը դուրս է գալիս «թաքստոցից» և գրվում է:
Օրինակ
Նը-կար, մըկ-րատ, գըն-դակ, վը-տակ, գըլ-խարկ, խըն-ձոր, կը-րակ, լը-ճակ և այլն: