Տեսություն

Վանկ
Untitled-2.png
Ուշադրություն
Եթե բարձրաձայն կարդանք այս բառերը, կնկատենք, որ «գիրք» բառը արտասանեցինք միանգամից, մի շնչով: Սակայն մյուս երկու բառերը չենք կարող արտասանել միանգամից, մի շնչով: «Ոզնի» բառը արտասանվում է երկու, իսկ «պատուհան» բառը՝ երեք  շնչով:
Բառի այն հնչյունը կամ հնչյունախումբը, որն արտասանվում է մեկ շնչով, կոչվում է վանկ:
Վանկերի քանակը բառի մեջ պայմանավորված է նաև ձայնավորների քանակով:
Յուրաքանչյուր վանկ ունի մեկ ձայնավոր հնչյուն, որը կոչվում է վանկարար:
Օրինակ
Նը-կար, սա-նըր, գըլ-խարկ, կա-տու, նա-պաս-տակ:
Ուշադրություն
Ինչպես գիտենք շատ բառեր ունեն գաղտնավանկի ը: Այն լսվում է, բայց չի գրվում: Սակայն այդ բառերը վանկատելիս ը հնչյունը դուրս է գալիս «թաքստոցից» և գրվում է: