Կարդա՛ պատմությունը և որոշի՛ր, թե ո՛րն է պատմության խրատը:
 
Aesop7.jpg
 
Աղվեսն ու կռունկը
(առակ)

Աղվեսն ու կռունկը բարեկամացան, ու մի օր աղվեսը կռունկին ճաշի հրավիրեց: Կռունկը սիրով ընդունեց հրավերը և հաջորդ օրը հյուր գնաց աղվեսին: Աղվեսը քաղցր խոսքերով ընդունեց հյուրին, սեղանի մոտ նստեցրեց ու իր եփած շիլան մատուցեց տափակ ափսեով: Խեղճ կռունկը փորձեց ուտել, երկար կտուցը զարկեց ափսեին՝ կըտ-կըտ-կըտ... բայց բերանը ոչինչ չմտավ: Իսկ աղվեսը, ճարպկորեն լիզելով, ամբողջ շիլան կերավ: Կռունկը վեր կացավ, աղվեսին շնորհակալություն հայտնեց հյուրասիրության համար ու կիրակի օրը նրան իր տուն հրավիրեց:

Երբ աղվեսը կռունկին հյուր եկավ, կռունկն էլ նրան հարգանքով ընդունեց, ու իր պատրաստած կերակուրը մատուցեց կավե կուլայով: Աղվեսը կուլան այս ու այն կողմ պտտեց, հոտոտեց, փորձեց գլուխը կուլայի մեջ մտցնել, բայց այն շատ նեղ էր, ու աղվեսի դունչը ոչ մի բանի չհասավ: Իսկ կռունկն իր երկար կտուցը կուլայի մեջ մտցրեց ու իր պատրաստած կերակուրը ամբողջությամբ կերավ:
Աղվեսը շատ վրդովվեց. նա համեղ բաներ ուտելու ախորժակ ուներ, բայց դատարկ փորով տուն գնաց:
 
Աղբյուրները
http://vremeigre.com/wp-content/uploads/2012/02/lija-i-zdral.jpg