Տեսություն

Եվ  (և) - ի արտասանությունը և ուղղագրությունը
Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենում և տառ չի եղել. սա ստեղծվել է հետագայում` ե + ւ = և:
 
Ուշադրություն
Հայերենում մեծատառ և չկա: Մեծատառի դերով հանդես է գալիս Եվ տառակապակցությունը:
Այս տառը բաղաձայնից առաջ կարդացվում է էվ, օրինակ` տերև, արև, բարև, իսկ ձայնավոր հնչյունից առաջ` յէվնաև, ևեթ:
 
[Յեվ] հնչյունակապակցությունը եվ տառերով է գրվում հետևյալ դեպքերում.

• Եթե ե-ից հետո լսվող և գրվող վ-ն մի ուրիշ արմատի կամ բառի սկզբնատառն է: 
 
Օրինակ՝ հոգեվիճակ = հոգի + ա + վիճակ,  գինեվաճառ = գինի + ա + վաճառ, ոսկեվառ = ոսկի + ա + վառ  և  այլն:
   
Տողադարձի ժամանակ, երբ և-ը գրվում է եվ. վ-ն անցնում է հաջորդ տող: 
 
Օրինակ՝ բարե - վել, անձրե - վել:
  
• Հատուկ  անունների սկզբում, օրինակ` Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա,  ԵվդոկիաԵվրախորհուրդ, Եվրատեսիլ և  սրանցից կազմված բառերում, որոնք արդեն գրվում են փոքրատառով, օրինակ`  եվրոպացի, եվրոպական, եվրասիական, արևմտաեվրոպական,  հարավեվրոպական և այլն:

• Հիշել՝ եթե բառին ավելանում է վ  հնչյունով սկսվող վերջածանց, ապա գրվում է և
 
Օրինակ՝ հոգի ա+ վոր = հոգևոր, ուղի + ա + վոր = ուղևոր,  ունի + ա + վոր = ունևոր և այլն: