Տեսություն

Յ  ՁԱՅՆԱԿԱՊ
Յ  հնչյունը կիսաձայն է և ձայնավորների հետ կազմում է երկհնչյուններ:
Յ  հնչյունը նաև ձայնակապ է. կապում է իրար կից ձայնավորները:
Այդ է պատճառը, որ հայերենում երկու ձայնավորների միջև համարյա միշտ արտասանվում է յ, օրինակ՝ խոսեիք, ժողովածուում, հարսնացուից, հիացմունք և այլն: 
 
Յձայնակապն արտասանվում է համարյա բոլոր ձայնավորների միջև, բայց գրվում է միայն ա և ո ձայնավորներից հետո, օրինակ՝ Աննայից, արքայական, տղայով, կինոյից, պահածոյով և այլն:
 
Ուշադրություն
Յ չի արտասանվում և չի գրվում օտարներից վերցված մի քանի բառերում՝ Նաիրի, նաիրյան, պոեմ, պոեզիա, ռաունդ, կակաո, Աիդա, Ուկրաինա: