Տեսություն

Ներատոմային մասնիկներ
atomanimated2.GIF
 
Ատոմի կառուցվածքի միջուկային և մոլորակային մոդելների բացահայտումից հետո կարևորագույն խնդիր դարձավ ներատոմային մասնիկների բացահայտումը։
 
Neutron_electron_proton.png
 
Պրոտոնները և նեյտրոնները գտնվում են միջուկում, իսկ էլեկտրոնները՝ միջուկաշուրջ տարածությունում:
 
shutterstock_199887248.jpg
 
Դեռևս \(1886\) թ․ բացահայտվել էր պրոտոնը:
 
artsfon.com-94312.jpg
 
\(1887\) թ․ Թոմսոնը փորձով որոշել էր էլեկտրոնի հարաբերական լիցքը և զանգվածը։
 
diamond2.jpg
 
Չափազանց կարևոր էր նեյտրոնի բացահայտումը \(1932\) թվին։
 
shutterstock_473215402.jpg
 
Ներկայումս հայտնի են բազմաթիվ ներատոմային և տարրական մասնիկներ, որոնցից, ներկա դասընթացի շրջանակներում, կարևոր են`
 
* պրոտոնը` \(p\), որի զանգվածը մեկ զ.ա.մ. է, իսկ հարաբերական լիցքը՝ \(+1:\) Ի դեպ հունարեն «պրոտոն» բառը նշանակում է առաջին, ամենակարևոր:
 
* նեյտրոնը՝ \(n\), որի զանգվածը նույնպես մեկ զ.ա.մ. է, լիցք չունի:
 
Պրոտոնները և նեյտրոնները գտնվում են ատոմի միջուկում, իսկ էլեկտրոնները՝ միջուկաշուրջ տարածությունում:
 
* Էլեկտրոնի զանգվածը շատ փոքր է՝ \(1/1823\) զ.ա.մ., իսկ հարաբերական լիցքը \(-1\) է:
 
Ստորև բերված նկարում պատկերված է պրոտոնի նեյտրոնի և էլեկտրոնի զանգվածների հարաբերակցությունը:
 
3-03.png
 
Ինչպես երևում է նկարից, էլեկտրոնի զանգվածը \(1823\) անգամ փոքր է պրոտոնի զանգվածից, և այդ պատճառով, հաճախ անտեսվում է:
 
Ներատոմային մասնիկների լիցքերի համեմատումը բերված է հաջորդ ծաղրանկարում:
 
1365513306_2135821120.JPG
 
Ռադիոակտիվ իզոտոպների տրոհման ժամանակ առաջանում են նաև այլ տարրական մասնիկներ, որոնցից կարևոր են ալֆա- և բետա- մասնիկները, որոնք, ի դեպ, ներատոմային մասնիկներ չեն համարվում:
 
Ալֆա-մասնիկը հելիումի ատոմի միջուկն է, կազմված է երկու պրոտոնից և երկու նեյտրոնից:
 
shutterstock_111779942.jpg shutterstock_338835878.jpg
                     Հելիումի ատոմ                                                   ալֆա-մասնիկ
 
Բետա-մասիկներն ունեն նույն լիցքը և զանգվածը, ինչ էլեկտրոնները:
 
Ամփոփ աղյուսակով ներկայացնենք վերոհիշյալ տարրական մասնիկների նկարագիրը.
 
Անվանումը
Նշանը
Լիցքը
 
Զանգվածը
    զ.ա.մ.
 
Գրման ձևը
պրոտոն
\(p\)
+1
1
p11
նեյտրոն
n
0
1
n01
էլեկտրոն
e
-1
\(1/1823\)
e01
ալֆա-մասնիկ
α
+2
4
α24 կամHe24
բետա-մասնիկ
β
-1
1/1823
β01
 
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010