Տեսություն

Նյութի գազային վիճակը
com_k2mod_jv_headline_cache_140f6969d5213fd0ece03148e62e461e_700x320_газы.jpg
 
Նյութի գազային վիճակը, ի տարբերություն նյութի հեղուկ և պինդ ագրեգատային վիճակների, բնութագրվում է մեծ սեղմելիությամբ, փոքր խտությամբ, դիֆուզիայի մեծ արագությամբ և այլն:
 
0911diffusion.jpg
 
Այդ է պատճառը, որ կան մի շարք օրենքներ և օրինաչափություններ, որոնք հատուկ են միայն նյութի գազային վիճակին:
 
Օրինակ՝ Բոյլ-Մարիոտի օրենքը կապ է ստեղծում գազի ճնշման և ծավալի միջև՝ հաստատուն ջերմաստիճանի պայմաններում: Ըստ այդ օրենքի միևնույն ջերմաստիճանի պայմաններում որոշակի զանգվածով գազի ծավալը հակադարձ համեմատական է գազի ճնշմանը.
 
V1V2=P2P1 կամ՝ PV=const:
 
Գեյ-Լյուսակի օրենքը կապ է ստեղծում գազի ծավալի և ջերմաստիճանի միջև՝ միևնույն ճնշման պայմաններում:
 
Շառլի օրենքով կապ է հաստատվում գազի ճնշման և ջերմաստիճանի միջև՝ հաստատուն ծավալի պայմաններում:
Ըստ Ավոգադրոյի օրենքի՝ միատեսակ պայմաններում \((P, T)\) տարբեր գազերի հավասար ծավալներում պարունակվում են հավասար թվով մոլեկուլներ. եթե՝ V1=V2,ապա՝ N1=N2:
 
1-29-638.jpg
 
Ավոգադրոյի օրենքից բխում են կարևոր հետևություններ:
 
* Մեկ մոլ քանակով գազի ծավալը կոչվում է գազի մոլային ծավալ՝ Vm,  նորմալ պայմաններում Vm\(=22,4\) լ/մոլ:
 
image003.jpg
 
* Գազի հարաբերական խտությունը՝ \(D\) միևնույն ծավալով երկու գազերի զանգվածների հարաբերությունն է: Առաջին գազի հարաբերական խտությունն ըստ երկրորդ գազի հավասար է նրանց մոլային զանգվածների հարաբերությանը:
 
Օրինակ՝ D1/2=M1M2=1728=0,61 
 
* Գազի խտությունը նրա մոլային զանգվածի և մոլային ծավալի հարաբերությունն է և ունի գ/լ չափողականություն:
 
ρ=MVm
 
* Գազերի խառնուրդի միջին մոլային զանգվածը որոշվում է ըստ հետևյալ բանաձևի՝
 
M¯=M1a1+M2a2+M3a3+...+Mnana1+a2+a3+...+an,
 
որտեղ \(M\)-երը յուրաքանչյուր գազի մոլային զանգվածն է, իսկ \(a\)-երը կարող են լինել ծավալներ, քանակներ, մոլեկուլների թվեր, ծավալային բաժիններ, մոլային բաժիններ:
 
* Գազերի մասնակցությամբ ռեակցիաների հավասարումներում քանակաչափական գործակիցները ցույց են տալիս նաև գազերի ծավալների հարաբերություն: Օրինակ՝
 
Himr8_16_1.jpg
 
Մենդելեև-Կլապեյրոնի հավասարումը կոչվում է գազի վիճակի հավասարում և կապ է ստեղծում տվյալ քանակով գազի ծավալի, ճնշման և ջերմաստիճանի միջև՝ PV=nRT, որտեղ \(R\)-ը գազային հաստատունն է: Այն թվապես հավասար է մոտ \(8,3\) Ջ/(մոլ·Կ), եթե ճնշումն արտահայտվի պասկալներով, իսկ ծավալը՝ խորանարդ մետրերով:
 
10kl_IdealGaz03.jpg                 
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010