Տեսություն

Քիմիական կապի առաջացման հիմնական շարժիչ ուժն ատոմի՝ \(8\)  էլեկտրոն պարունակող արտաքին էներգիական մակարդակ ունենալու ձգտումն է:
Քննարկենք, թե ինչպես կարող է քիմիական կապ առաջանալ էլեկտրաբացասականությամբ միմյանցից կտրուկ տարբերվող ատոմների միջև, օրինակ` նատրիումի \((Na)\) և ֆտորի\((F):\)
 
Նատրիումի  ատոմն իր արտաքին շերտի մեկ էլեկտրոնը տրամադրում է ֆտորի ատոմին և փոխարկվում է ութ էլեկտրոն պարունակող, կայուն, դրական լիցքավորված մասնիկի, այսինքն` ստացվում է նեոն  \((Ne)\) իներտ գազի էլեկտրոնային կառուցվածք. 
 
Na0eNa+
 
Ֆտորի ատոմն արտաքին էլեկտրոնային շերտում յոթ էլեկտրոն ունի, և կայուն վիճակի համար ֆտորի ատոմին ընդամենը մեկ էլեկտրոն է պակասում, ուստիև ավարտուն արտաքին էներգիական մակարդակ ստանալու համար շատ ավելի հեշտ է այդ ատոմին մեկ էլեկտրոն միացնել: Այդ մեկ էլեկտրոնը նատրիումի ատոմից վերցնելիս ֆտորի ատոմը փոխարկվում է \(8\) էլեկտրոն պարունակող, կայուն արտաքին շերտով, բացասական լիցքավորված մասնիկի այսինքն, ստացվում է նեոն \((Ne)\) իներտ գազի էլեկտրոնային կառուցվածք.
F0+eF
 
Դրական (Na+)  և բացասական F մասնիկների միջև էլեկտրաստատիկական ձգողության ուժեր են ծագում, և որպես արդյունք՝ առաջանում է նատրիումի ֆտորիդ նյութը:
Իոնները  լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս:   
Իոնի ձեռք բերած էլեկտրական լիցքն անվանվում է իոնի լիցք:
Իոնի լիցքը նշելիս նրա թվային արժեքը գրվում է \(«+»\) կամ \(«-»\)  նշանով, ընդ որում՝ միալիցք իոնների դեպքում \(1\) թիվը չի գրվում:
Այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական փոխազդեցության շնորհիվ անվանվում է իոնային
Էլեկտրաստատիկական  ուժերի ծագման հետևանքով   ձևավորվում է  այսպես կոչված իոնային բյուրեղավանդակը:
Իոնային բյուրեղավանդակ առաջացրած միացություններն էլ անվանվում են իոնային միացություններ
Օրինակ
NaF,NaCl,MgBr2,CaCl2        
Իոնային կապ են առաջացնում նաև բարդ իոնները՝ լիցքավորված բազմատոմ մասնիկները, օրինակ՝   (NH4),+(SO4),2(OH),(NO3) և այլն:
 
Դրանք նույնպես իոնային կապով են միանում տարանուն լիցքով ոններին՝ (NH4)+Br+,(SO4)+Ca2+,K++2(OH) և այլն:
 
Այս դեպքում բյուրեղավանդակի հանգույցներում կանոնավոր դասավորվում են պարզ և բարդ իոնները:
 
Ուշադրություն
Իոնային կապը հագեցած չէ:
Ուշադրություն
Իոնային կապն ուղղորդված չէ:
Սրանք են իոնային կապի գլխավոր հատկությունները: Այս կապի ուղղորդված չլինելը բացատրվում է այն հանգամանքով, որ լիցքի գնդաձև էլեկտրաստատիկական դաշտն իոնի շուրջը բոլոր ուղղություններով համաչափ է, և տարանուն լիցքով իոնը կարող է տարբեր կողմերից ձգվել, ընդ որում՝ կարող են տարբեր թվերով իոններ ձգվել: Այլ կերպ ասած՝ իոնային կապն առաջանում է ոչ թե տեղայնացված երկու մասնիկի, այլ մեծաթիվ մասնիկների միջև ու տարածական տարբեր ուղղություններով:
 
images (13).jpg
 
Իսկ տարբեր ուղղություններով գործող փոխազդեցության ուժերի գոյությունն ապացույց է, որ իոնային կապը հագեցած չէ: Այսպես, նատրիումի քլորիդի  \((NaCI)\) բյուրեղներում նատրիումի յուրաքանչյուր իոն \((Na+)\) շրջապատված է քլորի \(6\) իոնով, քլորի յուրաքանչյուր իոն  \((Cl)\)՝ նատրիումի \(6\) իոնով:
 
images (14).jpg
 
Իոնային միացությունների բյուրեղավանդակները կայուն են, ուստիև բնորոշվում են հալման ու եռման բարձր ջերմաստիճաններով: