Տեսություն

Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմների զանգվածները:  
  
Օրինակ, ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը \(0,000 000 000 000 000 000 000 002\) գ է (21023 գ կամ 21026 կգ):  Դա շատ փոքր թիվ է, որով հաշվումներ կատարելը հարմար չէ:  Նման փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով:
 
Այդպիսի փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.):
  
Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի \(1/12\)  մասն է՝ \(m(C)/12 = 1 զ.ա.մ\).,
\( զ.ա.մ. =\) 1,661027կգ, կամ 1,661024գ, որը մոտավորապես հավասար է ջրածնային միավորին:
 
Հաճախ օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է  \(Ar\) -ով, որտեղ \(r \)-ը լատիներեն relative (հարաբերական) բառի սկզբնատառն է:
Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է:
Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը (m0)  քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:
Օրինակ՝   \(Ar\) (կալցիում) \(= 40\): Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը  \(40 \)անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքներով միմյանց հավասար են:
m0(\(Zn) = 65\) զ.ա.մ.  m0 \((Li) = 7\)  զ.ա.մ. m0  \((Cu) = 64\)   զ.ա.մ.    
\(Ar(Zn) = 65\)                  \(Ar(Li) = 7\)                 \(Ar(Cu) = 64\)
Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը: Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով.
Օրինակ
Օրինակ`
m0(կալցիումը)=Ar(կալցիում)1,66IO27=401,66IO27 կգ=6,64IO26 կգ,այսինքն՝m0(Ca) =6,64IO26 կգկամ6,64IO23գ:
Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:
Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք:
Դուք ծանոթացաք ատոմի քանակական բնութագրին` ատոմի զանգվածին և հարաբերական ատոմային զանգվածին: Այժմ կարելի է ասել, որ տարրի քիմիական նշանը ցույց է տալիս նաև նրա հարաբերական ատոմային զանգվածը:
Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):