Տեսություն

Թթուների ու մետաղների փոխազդեցությունը
Թթուների (ջրային լուծույթներում)  և մետաղների միջև ընթացող քիմիական ռեակցիաների հավասարումներ կազմելիս պետք է ղեկավարվել մետաղների համեմատական ակտիվության շարքով (Բեկետովի շարք): Դրանում ջրածնից առաջ (ձախ) տեղադրված մետաղները ջրածինն արտամղում են թթուների ջրային լուծույթներից (բացառություն են ազոտական և խիտ ծծմբական թթուները): Յուրաքանչյուր մետաղ իրենից աջ (հետո) մետաղներից ավելի ակտիվ  է:
 
akt_met.JPG
               մետաղների համեմատական ակտիվության շարք
 
Օրինակ՝
 
Mg+2HCl=MgCl2մագնեզիումի    քլորիդ+H2Zn+H2SO4(Նոսր)=ZnSO4ցինկիսուլֆատ+H2Cu+HClAg+H2SO4(Նոսր)
 
Մագնեզիում և ցինկ մետաղները տեղադրված են ջրածնից ձախ, իսկ պղինձը և արծաթը՝ աջ:
  
Թթուների ու մետաղների փոխազդեցությունից (մագնեզիումի քլորիդ, ցինկի սուլֆատ)  առաջանում է աղ և անջատվում՝ ջրածին:
Աղերը բարդ նյութեր են՝ կազմված մետաղի ատոմներից և թթվային մնացորդներից:
Թթվային մնացորդներն ունեն որոշակի բաղադրություն և վալենտականություն:
Վերը նշված ռեակցիաների հետևանքով առաջացած աղերի բաղադրությունը՝ MgCl2-ը, կազմված է մագնեզիում մետաղի ատոմից և քլորաջրածնական (աղաթթվի) Cl
թթվային մնացորդից: MgCl2-ը անթթվածին թթվի աղ է (կարդացվում է մագնեզիումի քլորիդ):
 
ZnSO4-ը կազմված է ցինկ մետաղի ատոմից և ծծմբական թթվի SO42 թթվային մնացորդից: ZnSO4 թթվածնավոր թթվի աղ է (կարդացվում է ցինկի սուլֆատ):
Աղերն անվանելու համար մետաղի անվանմանը (սեռական հոլովով) ավելացնում են համապատասխան թթվի թթվային մնացորդի անվանումը՝ ուղղական հոլովով:
Եթե մետաղն օժտված է փոփոխական օքսիդացման աստիճանով, ապա աղի անունը գրելիս մետաղի վալենտականությունը հռոմեական թվերով նշում են մետաղի անունից անմիջապես հետո:
 
Օրինակ՝
 
Fe2+(SO4)2 երկաթի (\(II\)) սուլֆատ (կարդացվում է երկաթի երկու սուլֆատ)
 
Fe23+(SO4)32 երկաթի (\(III\)) սուլֆատ (կարդացվում է երկաթի երեք սուլֆատ)
Թթուների ու մետաղների  oքսիդների փոխազդեցությունը
Մետաղների օքսիդները թթուների հետ փոխազդելիս աղ և ջուր են առաջացնում:
 
Օրինակներ՝
 
MgO+2HCl=MgCl2մագնեզիումիքլորիդ+H2OZnO+H2SO4=ZnSO4ցինկիսուլֆատ+H2O