Տեսություն

Հաշվարկներ (նյութի քանակ և մոլային զանգված հասկացությունների կիրառմամբ) կատարելիս պետք է նկատի ունենալ, որ նյութի մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի արժեքին:
 
Օրինակ՝ M(H2SO4)=Mr(H2SO4), քանի որ
 
Mr(H2SO4)=2Ar(H)+Ar(S)+4Ar(O)=21+132+416=98
 
ուստի`  M(H2SO4)=98 գ/մոլ
 
Իսկ եթե նյութի մոլեկուլները միատոմ են, ապա մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է  համապատասխան քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածին:
 
Օրինակ՝ \(Ar (Ne) =20\), ուստի` \(M (Ne) =20 գ/մոլ\)                                                        
Մոլային զանգվածի մեծությունից օգտվելով՝  կարող ենք հաշվել նյութի ցանկացած քանակի զանգվածը, ըստ հետևյալ բանաձևի՝  m=Mn
 
Օրինակ հաշվենք, թե քանի՞ գրամ է \(0,5\) մոլ կալցիումի օքսիդի զանգվածը:
 
Ըստ վերը նշված բանաձևի՝  m(CaO)=M(CaO)n
 
Հաշվենք կալցիումի օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը՝  Mr(CaO)=40+16=56,
 
 ուստի` M(CaO)=56 գ/մոլ
 
Հաշվենք \(0,5\) մոլ  կալցիումի օքսիդի զանգվածը
                                                 
m(CaO)=56 գ/մոլ0.5մոլ=28 գ
 
Եթե հայտնի է նյութի զանգվածը, ապա կարող ենք հաշվել համապատասխան նյութաքանակը, ըստ հետևյալ բանաձևի՝
 
 n=mM (մոլ)
 
Նյութի մոլային զանգվածը որոշվում է` ըստ այդ նյութի հայտնի զանգվածի և քանակի հարաբերության՝
 
M=mn  
 
Նյութի զանգվածը կարելի է որոշել նաև ըստ նրա կառուցվածքային մասնիկների հայտնի թվի \((N):\)
 
Քանի որ  m=nM   իսկ  n=mM  և  n=NNAm=NNAM
 
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան
Քիմիա 8
Երևան
2014