Տեսություն

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ)  ֆիզիկաքիմիական մեծությունը` \(n \):
Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:
Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ):
Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի C12 իզոտոպի  \(0,012 \)կգ -ը:
 
Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և' մեկ մոլ Br2-ին, և' մեկ մոլ \(Br\)-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:
  
Նյութի քանակ արտահայտության մեջ նյութ բառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:
 Ցանկացած նյութի (անկախ ագրեգատային վիճակից) մեկ մոլում պարունակվող կառուցվածքային միավորների թիվը կոչվում է Ավոգադրոյի թիվ և հավասար է 6.021023
Այն ֆիզիկաքիմիական հաստատունը, որը համապատասխանում է այդ թվին, կոչվում է Ավոգադրոյի հաստատուն`NA (ի պատիվ իտալացի գիտնական Ա.Ավոգադրոյի):
NA=6,0210231մոլ=6,0210231մոլ, կամ`  NA=6,021023մոլ1
 
avogadro_amedeo.jpg
 Ամեդեո Ավոգադրո
      (1776 - 1856)
Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել հետևյալ բանաձևով`  n=NNA (մոլ),  որտեղ \(N\)-ը նյութի կառուցվածքային  մասնիկների թիվն է, NA - ն՝ նյութի մեկ մոլում պարունակվող կառուցվածքային մասնիկների թիվը` Ավոգադրոյի հաստատունը:
Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել նաև նյութի զանգվածի (m) միջոցով, ըստ հետևյալ հավասարման`n=mM  (մոլ), որտեղ \(M\)-ը մեկ մոլ քանակով նյութի զանգվածն է` նյութի մոլային զանգվածը:
 
Նյութի մոլային զանգվածն  արտահայտում են  կգ/մոլ-ով: Սակայն քիմիական հաշվարկների ժամանակ առավել հաճախ օգտագործում են գ/մոլ-ը:
  
Եթե հայտնի է տվյալ նյութի զանգվածը\((m)\) և քանակը \((n\)), 
ապա կարելի է որոշել նյութի մոլային զանգվածը` \(M-ը\)  
  
                                                                          M=mn
  
Բարդ նյութի մոլային զանգվածը հաշվելու համար անհրաժեշտ է յուրաքանչուր տարրի նյութաքանակը բազմապատկել այդ տարրի  ատոմի մոլային զանգվածով և ստացած տվյալները գումարել: Յուրաքանչյուր տարրի ատոմի նյութաքանակը հաշվելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարրի ատոմի ինդեքսը:
  
Օրինակ՝ M(AaBbCc)=aM(A)+bM(B)+cM(C)
 
Բարդ  նյութի մոլային զանգվածի թվային արժեքը (գ/մոլ-ով)  համընկնում է նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի հետ:
 
Օրինակ՝ \(Mr(HCl)= 36,5\) հետևաբար  \(M(HCl)= 36,5 գ/մոլ\):

Միատոմանի նյութի մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է տարրի հարաբերական ատոմային զանգվածի հետ:
Օրինակ՝ \(Ar(He)= 4\)  հետևաբար \(M(He)= 4գ/մոլ\):
 
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան
Քիմիա 8
Երևան
2014