Տեսություն

Ածխածին
kkg75.png
Ածխածինը մեր մոլորակում առկա է ինչպես ազատ (գրաֆիտ, ալմաստ, կոքս, մուր, ածուխ), այնպես էլ կապված վիճակում:
istock_000019978938_graphitejpg-4.jpg download (17).jpg
          Գրաֆիտ                                                              Ալմաստ
 
1403631029_koks.jpg 815codyidDL._SL1500_.jpg
            Կոկս                                                                    Մուր
 
Ածխածնի բնական տարաձևություններն են գրաֆիտն ու ալմաստը:
Գրաֆիտ և ալմաստ
Գրաֆիտի բյուրեղավանդակն ատոմային է, որտեղ ածխածնի ատոմները դասավորված են զուգահեռ շերտերով (Բ): Ածխածնի յուրաքանչյուր ատոմ այդ շերտում, միացած է ածխածնի երեք այլ ատոմների ամուր կովալենտային կապերով, իսկ առանձին շերտերի միջև կապը թույլ է, որի պատճառով էլ գրաֆիտը հեշտությամբ շերտավորվում է և թղթի վրա հետք թողնում:
 
Գրաֆիտը լայնորեն կիրառվում է սինթետիկ ալմաստի արտադրության մեջ: 
 
Ալմաստի բյուրեղավանդակը նույնպես ատոմային է: Ի տարբերություն գրաֆիտի, ալմաստի բյուրեղավանդակում յուրաքանչյուր ածխածնի ատոմ շրջապատված է ածխածնի չորս ատոմով: Բյուրեղավանդակի տարածական կառուցվածքը կանոնավոր քառանիստ է (Ա):
 
d2d4f8deb06cdd04647fe6676fcc410d_i-193.jpg
 
Իր կառուցվածքի շնորհիվ ալմաստն ամենակարծր բնական նյութն է, ջերմության վատ հաղորդիչ է ու էլեկտրական հոսանք չի հաղորդում (մեկուսիչ է):
 
Հղկված ալմաստը` շողակնը (ադամանդ), շատ հնուց հայտնի զարդաքարերից է:
 
ukrashenija_28.gif
 
Գրաֆիտից ու ալմաստից բացի, հայտնի են ածխածնի ևս երեք տարաձևություն՝ կարբինը, պոլիկումուլենն ու ֆուլերենը, որոնք ստացվել են արհեստական եղանակով:
 
C60 ֆուլերենի մոլեկուլը նմանվում է ֆուտբոլի գնդակի:
 
           images (13).jpg
Փայտածուխ, մուր և կոկս
Ռենտգենյան ճառագայթների օգնությամբ հաստատվել է, որ այդ նյութերը բաղկացած են շատ մանր բյուրեղային մասնիկներից, որոնց մեջ ածխածնի ատոմները դասավորված են նույն կերպ, ինչպես գրաֆիտում, բայց փոքր շերտերով:
 
Փայտածուխը ստանում են փայտը չոր թորման ենթարկելիս: Փայտը փակ վառարանում առանց օդի (թթվածնի) մասնակցության մինչև \(300°C-600°C\) աստիճան տաքացնելիս ոչ թե այրվում է, այլ քայքայվում:
 
Փայտածուխը սև, փխրուն նյութ է, արտաքինից պահպանում է այն փայտի կառուցվածքը, որից ստացվել է: Փայտածխի կտորում նշմարվում են վիթխարի քանակով մանր անցքեր (փողանցքեր): Փողանցքերն ապահովում են փայտածխի մեծ մակերեսը, որով էլ պայմանավորված է այդ նյութի խիստ կարևոր հատկությունը` գոլորշիների, գազերի ու լուծված նյութերի կլանումը:
 
Փայտածխի կլանող ակտիվությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ածխի ծակոտիներից վերջնականապես հեռացնել չոր թորման ավարտից հետո այնտեղ մնացած տարբեր նյութերի մնացորդները: Այդպիսի ածուխն անվանում են ակտիվացրած:
 
edu1-min.jpg     download (1).jpg
       Փայտածուխ                                                     Ակտիվացրած ածուխ
 
Մուրն ածխի սև, նուրբ և մանր փոշին է, որն առաջանում է, երբ ածխածին պարունակող նյութերի լրիվ այրումն իրականացնելու համար թթվածինը (կամ օդը) չի բավականացնում:
 
Կոքսը ստացվում է կոքսային վառարաններում՝ առանց օդի ներթափանցման քարածուխը շիկացնելով: Սա քարածխի չոր թորումն է (ջերմային քայքայում):
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015