Տեսություն

ՈՒսումնական առաջընթաց
✓ Համակարգը վերլուծում է յուրաքանչյուր օգտատիրոջ առաջընթացը թե՛ առարկայից, թե՛ առանձին թեմայից կամ ենթաթեմայից և տրամադրում տվյալներ առարկայի, թեմայի կամ ենթաթեմայի յուրացման մասին: 

 
✓ Առաջընթացն արտահայտվում է տոկոսներով՝ \(0%\)-ից` չյուրացված, մինչև \(100%\)՝ ամբողջովին յուրացված, որը ցույց է տալիս օգտատիրոջ հնարավոր առավելագույնից հավաքած միավորների տոկոսը: Ելնելով յուրացման տոկոսից համակարգը նշանակում է գնահատական՝ \(1\)-ից \(10\) միավորային սանդղակում: Տես ստորև Աղյուսակ 2-ը:
 
Աղյուսակ 2. Գնահատականը՝ կախված առարկայի յուրացման տոկոսից
 
Screenshot_1.png
 
Գնահատական Տոկոս* Առարկայի յուրացման աստիճանը
9 -10 100%-87% գերազանց
7 - 8 86%-65% լավ
4 - 6 64% -35% բավարար
2 - 3 34%-11% անբավարար
10%-0% կատարված չէ
 
✓ Օգտատիրոջ առաջընթացը կայքում երևում է ինչպես թվային արժեքով, այնպես էլ պատկերի ձևով:
 
✓ Օգտատերն իր առաջընթացը տեսնելու համար պետք է մուտք գործի «Առարկաներ» բաժին, ընտրի առարկան, որից կատարել է առաջադրանքներ  ու սեղմի դրա նշանի կամ անվանման վրա: Նա կանցնի այդ առարկայի էջը, որի գլխագրում կտեսնի առարկայի շրջանաձև նշանը (Պատկեր \(96\)): Այդ նշանի շուրջը ավելի մեծ տրամագծով շրջանագծի վրա՝ կանաչ գույնով, պատկերված է նրա առաջընթացը տվյալ առարկայից, իսկ շրջանագծի ներքևում տրված է գնահատականը՝ 10 միավորային համակարգում, որը ձևավորվել է առարկայի յուրացման տոկոսից:
 
Պատկեր \(96\). Աշակերտի կողմից առարկայի յուրացումը
 
Screenshot_82.png
 
 
✓ Ստորև Պատկեր \(97\)-ում, որպես օրինակ, բերված է աշակերտի կողմից «Մայրենի» առարկայի յուրացման աստիճանը: Շրջանի ներքևի մասում Դուք տեսնում եք 9 գնահատականը, որը նշանակում է, որ աշակերտը Մայրենիի թեմաների մի մասը յուրացրել է 87%-ից 100%-ի շրջանակներում (տես Աղյուսակ \(2\)):
 
Պատկեր \(97\). Աշակերտի ստացած գնահատականը առարկայից
 
 Screenshot_82.png
 
✓ Ընտրված առարկայի էջում յուրաքանչյուր թեմայի և ենթաթեմայի դիմաց՝ մոխրագույն գծի վրա կանաչ գույնի հատվածով, պատկերված է  օգտատիրոջ առաջընթացը (յուրացման տոկոսը)՝ (Պատկեր \(98\)): Գծի կողքին նշված է նրա գնահատականը այդ թեմայից և ենթաթեմայից: Թեմայից գնահատականը ձևավորվում է նույն սկզբունքով՝ թեմայի յուրացման տոկոսից կամ բոլոր առաջադրանքներից ճիշտ կատարվածների տոկոսից:
 
Պատկեր \(98\). Աշակերտի կողմից թեմայի և ենթաթեմայի յուրացումը
 
Screenshot_83.png
 
 
✓ Ստորև Պատկեր \(99\)-ում, որպես օրինակ, բերված է աշակերտի կողմից «Մաթեմատիկա» առարկայի «Առարկաների հատկությունների համեմատում» ենթաթեմայից աշակերտի ստացած գնահատականը՝ ելնելով թեմայի յուրացման աստիճանից, կամ, այլ կերպ ասած,  ճիշտ կատարված առաջադրանքների տոկոսից:
 
Պատկեր \(99\). Աշակերտի ստացած գնահատականը թեմայից
 
 Screenshot_87.png
 
✓ Դուք կարող եք տեսնել նաև Ձեր անձնական առաջընթացը, եթե գրանցված եք կայքում որպես ուսուցիչ և կատարում եք առաջադրանքներ «Առարկաներ» բաժնում: Ձեր առաջընթացը տեսնելու համար, նույն կերպ, մուտք գործեք  «Առարկաներ» բաժին, ընտրեք առարկան ու սեղմեք դրա նշանի կամ անվանման վրա: Դուք կանցնեք ընտրված առարկայի էջը, որում ընտրեք Ձեզ հետաքրքրող թեման և ենթաթեման և սեղմեք դրա անվանման վրա: Ձեր առջև կբացվի ընտրված ենթաթեմայի էջը, որի գլխագրում դուք կտեսնեք առարկայի շրջանաձև նշանը: Այդ նշանի շուրջը կանաչ գույնով պատկերված է Ձեր առաջընթացը տվյալ առարկայից, որը ցույց է տալիս, թե տվյալ առարկայի բոլոր թեմաների առաջադրանքների ո՞ր տոկոսն եք Դուք ճիշտ կատարել (Պատկեր \(100\)):
 
Պատկեր \(100\). Տարբեր թեմաներից ճիշտ կատարված առաջադրանքների տոկոսը
 

Screenshot_88.png 
 
✓  Առարկայի էջում յուրաքանչյուր թեմայի և ենաթեմայի տողում Դուք կարող եք տեսնել Ձեր առաջընթացը այդ թեմայից, որը պատկերված է կանաչ գույնով ներկված հատվածով, և Ձեր միավորը:

 
✓  Առարկայի էջում ցանկացած օգտատեր տեսնում է միայն իր առաջընթացը և գնահատականները: Ուսուցիչը իր աշակերտների հավաքած միավորները, գնահատականները և առաջընթացը տեսնում է «Աշակերտների արդյուքները» բաժնում ( «Իմ+» բաժանորդագրություն ունենալու դեպքում):
Աշակերտի գնահատականը
Ինչպես նշվեց վերը, աշակերտի (ինչպես նաև ցանկացած) օգտատիրոջ գնահատականը հաշվարկվում է 10 միավորային սանդղակով (ավտոմատ կերպով)՝ հիմք ընդունելով նրա առաջընթացը:

Ժամանակահատված
Յուրաքանչյուր թեմայի էջում առկա է «Թեստեր» բաժին, որում ընդգրկված ցանկացած թեստի կատարման համար նախատեսված է որոշակի ժամանակահատված: Ընտրեք որևէ թեստ և սեղմեք դրա հղման վրա: Ձեր առջև կբացվի այդ թեստի էջը:

Որպես օրինակ ստորև Պատկեր \(101\)-ում բերված է «Վարժանք «Թվաբանական և հանրահաշվական արտահայտություններ» թեմայից» թեստը («Հանրահաշիվ» առարկայի «Միանդամներ» թեմայի «Թվաբանական և հանրահաշվական արտահայտություններ, դրանց թվային արժեքները» ենթաթեմա):
 
Պատկեր \(101\). Թեստ «Հանրահաշիվ» առարկայի «Միանդամներ» թեմայի «Թվաբանական և հանրահաշվական արտահայտություններ, դրանց թվային արժեքները» ենթաթեմայից
 
Screenshot_89.png
 
 
Տվյալ թեստի էջում տրված է այն օպտիմալ ժամանակը, որը նախատեսված է դրա կատարման համար՝ «Խորհուրդ տրվող ժամանակը»: Երբ աշակերտը սկսում է լրացնել թեստը, համակարգը հաշվում է, թե որքան ժամանակ է նա ծախսում այդ թեստը կատարելու վրա: Աշակերտը տեսնում է, թե ինչքա՞ն ժամանակում է ինքն այդ թեստը լրացնում և սովորում է աշխատել նախատեսված ժամանակահատվածի սահմաններում (Պատկեր \(102\)):
 

Պատկեր \(102\). Թեստի կատարման վրա ծախսված ժամանակը
 
Screenshot_90.png
 

Ի՞նչ է երևում օգտատիրոջ հրապարակային պրոֆիլում
Օգտատիրոջ հրապարակային պրոֆիլում երևում են հետևյալ տվյալները.
✓այն գումարային միավորը, որ օգտատերը վաստակել է «ԻմԴպրոց» կայքի «Առարկաներ» բաժնի առաջադրանքների ճիշտ լուծումներից (Պատկեր \(103\), նշան \(1\)):
 
✓ օգտատիրոջ ստացած գնահատականները այն առարկաներից, որոնցից նա կատարել է առաջադրանքներ (Պատկեր \(103\), նշան \(2\)):
 
✓ օգտատիրոջ ցուցաբերած առաջադիմությունը այն առարկաներից, որոնցից նա կատարել է առաջադրանքներ, ընդ որում այդ տվյալն երևում է, եթե նա ցուցաբերել է 25%-ից ավել բարձր առաջադիմություն (Պատկեր \(103\), նշան \(3\)):
 
Պատկեր \(103\). Օգտատիրոջ հրապարակային պրոֆիլում երևացող տվյալները
 
Screenshot_91.png