Տեսություն

«Ստուգողական աշխատանքներ» բաժին
Աշակերտին կայքում ավելացնելուց հետո Դուք կարող եք ԻմԴպրոց կայքի հնարավորություններն օգտագործել տնային և ստուգողական աշխատանքների հանձնարարման համար։ Տնային հանձնարարությունների և ստուգողական աշխատանքների նախապատրաստման և ստուգման ամբողջ գործընթացն իրականացվում է «Ստուգողական աշխատանքներ» բաժնում։

«Ստուգողական աշխատանքներ» բաժնի օգնությամբ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է զարգացնել իր ընդհանուր-մանկավարժական և առարկայական-մանկավարժական ՏՀՏ կարողությունները հետևյալ ուղղություններով՝  
 
I. Դասարանական աշխատանք՝ ըստ ուսումնական պլանի՝
  • ուսուցողական, ինքնուրույն, ստուգողական աշխատանքների, ստուգարքների իրականացում, տնային աշխատանքների հանձնարարում և այլն;
  • ՏՀՏ պայմաններում գնահատման ժամանակակից միջոցների կիրառում․ ԻմԴպրոց համակարգն ավտոմատ ստուգում է աշակերտների արդյունքները, ներկայացնում է հաշվետվություն և առաջարկում է գնահատականը, որը կարելի է գրանցել կամ փոխադրել մատյան (էլեկտրոնային կամ թղթային)։
II. Աշակերտների հետ արտադասարանական անհատական աշխատանք՝
  • ուսումնառության անհատական ուղիների ձևավորման, իրենց անհատական կարողություններից կախված՝ աշակերտներին տարբեր մակարդակների առաջադրանքներ հանձնարարելու հնարավորություն։
III. Ուսումնական գործընթացի նախապատրաստման և ապահովման աշխատանքներ․
  • աշակերտների համար առաջադրանքների նախապատրաստում;
  • տնային և ստուգողական աշխատանքների ստուգում։
IV. Մոտիվացիոն աշխատանք․
  • մոտիվացված աշակերտներ;
  • յուրաքանչյուր աշակերտի ներգրավում դասարանական աշխատանքում
Ուշադրություն
«Ստուգողական աշխատանքներ» բաժնում կիրառվում են ԻմԴպրոց կայքի նորարարությունները՝ առաջադրանքների անհատական տարբերակների գեներատոր։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր աշակերտ ստանում է առաջադրանքի իր տարբերակը, իսկ ստուգումն իրականացվում է ինքնեկ։