Տեսություն

Օգտատիրոջ պրոֆիլի խմբագրում
Դուք կարող եք խմբագրել Ձեր պրոֆիլը «ԻմԴպրոց» կայքում: Այդ նպատակով նախ մուտք գործեք «ԻմԴպրոց»  կայք՝ Ձեր լոգինով և գաղտնաբառով: Ձեր առջև կբացվի  գլխավոր էջը, որի վերին ձախ կողմում կտեսնեք Ձեր անունը, ազգանունը և նկարը (եթե վերջինս տեղադրել եք) (Պատկեր \(70\)):

Պատկեր \(70\). Ուսուցչի պրոֆիլը գլխավոր էջում
 
Screenshot_45.png
 
Ուշադրություն
Եթե Դուք աշխատում եք ոչ թե համակարգչով, այլ որևէ այլ սարքավորումով (պլանշետ, սմարթֆոն), ապա Ձեր պրոֆիլ մուտք գործեք սեղմելով «Իմ պրոֆիլը» կոճակը՝ կայքի վերին մասում (Պատկեր \(71\)):
Պատկեր \(71\). Մուտք ուսուցչի պրոֆիլ այլ սարքից (պլանշետ, սմարթֆոն)
 
Screenshot_46.png

Սեղմեք Ձեր նկարի կամ անվան ու ազգանվան վրա և Դուք կանցնեք «Իմ պրոֆիլը» էջը (Պատկեր \(72\)):  Ձեր դիմաց Ձեր պրոֆիլի տեսքն է, եթե Դուք ընտրել եք բաց (հրապարակային) պրոֆիլի տարբերակը: Այս էջում Դուք կարող եք խմբագրել Ձեր պրոֆիլը:

Պատկեր \(72\). Ուսուցչի բաց (հրապարակային) պրոֆիլը
 
Screenshot_47.png

✓ Պատկեր \(3\)-ի «Ա» բաժնում Ձեր մասին այն տեղեկատվությունն է, որը Դուք տեղադրել եք կայքում, և որը տեսնում են կայքի բոլոր օգտատերերը:
 
✓ Պատկեր \(3\)-ի «Բ» բաժինը, էջում տարբեր գործողություններ կատարելու և նավիգացիայի բաժինն է:
 
Եթե Դուք ընտրել եք փակ պրոֆիլ, ապա այն կարող են դիտել միայն Ձեր դպրոցի նույնականացում անցած ուսուցիչները: Այդ դեպքում Ձեր պրոֆիլը կունենա ստորև Պատկեր \(73\)-ում բերված տեսքը.
 
Պատկեր \(73\) Ուսուցչի փակ պրոֆիլը
 
 Screenshot_48.png