Տեսություն

«Տեղեկատվական» խումբ
«ԻմԴպրոց» կայքի մենյուի «Տեղեկատվական» խումբը բաղկացած է ստորև նկարագրված հղումներից (Պատկեր \(66\)):
 
Պատկեր \(66.\)«ԻմԴպրոց» կայքի մենյուի «Տեղեկատվական» խումբը
 
Screenshot_40.png
 
 
«Ուղարկել կարծիքներ» հղման վրա սեղմելով (Պատկեր \(66\), նշան \(①\)) Դուք անցում կկատարեք «Առաջարկներ և կարծիքներ» էջը, որտեղ համապատասխան դաշտում կարող եք մուտքագրել Ձեր առաջարկությունները, նշել նկատված սխալներն, անճշտություններն ու վրիպակները և ուղարկել «ԻմԴպրոց» կայքի թիմին: Կայքի խմբագրությունը կուսումնասիրի Ձեր առաջարկներն ու կարծիքը և կկատարի համապատասխան փոփոխությունները կայքի նյութերում:
 
 «Մեր մասին»  հղման վրա սեղմելով (Պատկեր \(66\), նշան \(②\))  Դուք անցում կկատարեք «Մեր մասին» էջը, որտեղ.

✓ տրված է տեղեկատվություն «ԻմԴպրոց» կայքի ստեղծման, զարգացման ու գործընկերների մասին,
✓ նշված են հետաքրքիր փաստեր «ԻմԴպրոց» կայքի մասին,
✓ նկարագրված է «ԻմԴպրոց» կայքի առաքելությունը,
✓ տրված է տեղեկատվություն «ԻմԴպրոց» կայքի կրթական նյութերը ստեղծող մասնագետների ու «ԻմԴպրոց» կայքի թիմի մասին:
 
 «Աշակերտներին»  հղման վրա սեղմելով (Պատկեր \(66\), նշան \(③\) ) Դուք անցում կկատարեք աշակերտների համար նախատեսված էջը, որտեղ տրված են օգտակար ցուցումներ, տեղեկատվություն և խորհուրդներ աշակերտների համար: Էջի ներքևի մասում բերված են «Առարկաներ»,«ԹՈՓ», և «Իմ+» բաժիններ անցնելու հղումները:
 
«Ծնողներին» հղման վրա սեղմելով (Պատկեր \(66\), նշան \(④\) ) Դուք անցում կկատարեք ծնողների համար նախատեսված էջը, որտեղ տրված են օգտակար ցուցումներ, տեղեկատվություն և խորհուրդներ ծնողների համար: Սեղմելով էջի ներքևում «Ցուցումներ ծնողների համար» հղման վրա (http://www.imdproc.am/info/tsnoghnerin) կարող եք ծանոթանալ այն հնարավորություններին, որ ընձեռնում է կայքը Ձեր աշակերտների ծնողներին: «Ցուցումներ ծնողների համար»  փաստաթուղթը տրված է նաև Հավելված 5-ում:

Խիստ կարևոր է, որպեսզի Ձեր աշակերտների ծնողները տեղեկացված լինեն այն հնարավորություններից, որ ընձեռում է կայքը նրանց համար:

Տեղեկացրեք ծնողներին, որ կայքում գրացվելու, ինչպես նաև իրենց և երեխայի պրոֆիլները կապակցելու դեպքում նրանք

✓ տեղեկացված կլինեն իրենց երեխաների հաջողություններից և դժվարություններից
✓ տեղյակ կլինեն այն մասին, թե ի՞նչ ծավալի նյութ պետք է յուրացնեն իրենց երեխաները
✓ կհետևեն իրենց երեխաների առաջադիմությանը՝ մշտապես աչքի առաջ ունենալով առաջադիմության մասին տվյալները

 
«Ծնողներին»  էջի ներքևի մասում գտնվում է «Իմ երեխաները» բաժնին հղումը: Սեղմելով հղման վրա, ծնողները անցում կկատարեն «Իմ երեխաները»  բաժին:

Այս բաժինը իրական աջակցություն է ծնողի համար, քանի որ տրամադրում է ամբողջական տեղեկատվություն աշակերտի մասին՝ բարձրացնելով վստահությունը ուսուցչի աշխատանքի հանդեպ: Բաժինը առաջարկում է ժամանակակից և պարզ տեղեկատվական մեթոդ, որը գերազանց լրացնում է ուսուցչի աշխատանքը: Տեղեկացրեք ծնողներին, որ նրանք պետք է նախ գրացվեն կայքում: Կայքում գրանցվելուց հետո պետք է մուտք գործեն  «Իմ  երեխաները»  բաժին և ավելացնեն իրենց երեխաներին կամ, այլ կերպ ասած, փոխկապակցեն իրենց պրոֆիլը երեխայի պրոֆիլի հետ: Երեխայի պրոֆիլը կհայտվի ծնողի գլխավոր էջում (Պատկեր \(67\)):
 
Պատկեր \(67\). Ծնողի գլխավոր էջը
 
 Screenshot_41.png
 
Սեղմելով «Բացել աշակերտների պորտֆոլիոն» հղումը (Պատկեր \(67\)) ծնողը կարող է ծանոթանալ իր երեխայի ուսումնառության արդյունքներին, որը կայքը ներկայացնում է պարզ տեղեկատվական տեսքով (ինֆոգրաֆիկայի տեսքով):
 
 Ծնողը, մասնավորապես 
 
✓ կհետևի իր երեխայի առաջադիմությանը ու նրան հանձնարարված ստուգողական կամ տնային աշխատանքներին,
✓ կիմանա, թե ինչպե՞ս է իր երեխան կատարել տնային առաջադրանքները,
✓ կիմանա, թե իր երեխան պատրա՞ստ է արդյոք ստուգողական աշխատանքներին կամ քննություններին,
✓ կտեսնի երեխայի առաջադիմության ցուցանիշների համեմատական վերլուծությունը՝ իր համադասարանցիների արդյունքների ու հանրապետության դպրոցների միջին ցուցանիշների համեմատությամբ,
✓ կհամոզվի, որ  \(Իմ+\)  բաժանորդագրությունն օգտակար է երեխայի համար:
 
«Երեխայի պորտֆոլիո» բաժնում ծնողը կստանա ստորև նկարագրված վիճակագրական տվյալնները:
 
✓ Յուրաքանչյուր առարկայի յուրացման աստիճանը (տոկոսով), ըստ առարկաների (Պատկեր \(68\)):
 
✓ Երեխայի վերջին \(30\) օրվա արդյունքները հետևյալ ցուցանիշներով (Պատկեր \(68\)).

 
✓ առաջընթացը՝ ըստ առարկայի նյութի յուրացման տոկոսը, և համեմատությունը նախորդ շրջանի արդյունքների հետ,

 
✓ անցած վերջին թեմաները,

 
✓ յուրաքանչյուր թեմայից վերջին անգամ ե՞րբ է կատարել առաջադրանքներ (կատարման ամսաթվերը),

 
✓ յուրաքանչյուր թեմայի յուրացման աստիճանը՝ տոկոսով:
 
Բացի այդ ծնողը կտեսնի վերջին \(30\) օրվա իր երեխայի արդյունքների վերաբերյալ հետևյալ տվյալները (Պատկեր \(69\)).
 
✓ վաստակած միավորների ընդհանուր քանակը,
✓ վարժանքների վրա ծախսած ընդհանուր ժամանակը,
✓ առաջադրանքների կատարելու միջին արագությունը,
✓ կատարած առաջադրանքների և թեստերի քանակը,
✓ առաջադրանքների կատարման համար երեխայի միջինում կատարած փորձերի թիվը և դրանց ընդհանուր թիվը,
✓ վիճակագրության ամփոփ աղյուսակ:
 
Ցանկության դեպքում ծնողը կարող է համեմատել իր երեխայի արդյուքները դասարանի աշակերտների միջին ցուցանիշների հետ, ինչպես նաև դպրոցի կամ հանրապետության աշակերտների միջին ցուցանիշների հետ: Դրա համար նա պետք է «Համեմատել» դաշտում կատարի իրեն հետաքրքրող ընտրությունը (Պատկեր \(69\)):
 
Պատկեր \(68\). Երեխայի արդյունքների վերաբերյալ «ԻմԴպրոց» կայքի կողմից ծնողին տրամադրվող տեղեկատվությունը («Աշակերտի պորտֆոլիոն»)
 
Screenshot_42.png

 Պատկեր \(69\). Երեխայի արդյունքների վերաբերյալ «ԻմԴպրոց»  կայքի կողմից ծնողին տրամադրվող տեղակատվությունը («Աշակերտի պորտֆոլիոն»)
 
 Screenshot_43.png
 
Ինքներդ ծանոթացեք «Ցուցումներ «Աշակերտների պորտֆոլիոն» միացնելու և գործածելու վերաբերյալ» նյութին և տրամադրեք այն ծնողներին: Այն, որը տրված է կից Հավելված \(6\)-ում և հետևյալ հղումով՝ http://www.imdproc.am/info/tsnoghnerin/ashakertneri-portfolio-cucumner
 
Ուշադրություն
«Ծնողներին» բաժինը շատ կարևոր է նաև Ձեզ համար: Հետևելով իրենց երեխաների արդյունքներին՝ ծնողները հարցականի կամ կասկածի տակ չեն դնի Ձեր կողմից դրված գնահատականները:
«ՈՒսուցիչներին» հղման վրա սեղմելով (Պատկեր \(66\), նշան  \(⑤\) ) Դուք անցում կկատարեք Ձեզ համար նախտեսված էջը, որտեղ տրված են օգտակար ցուցումներ, տեղեկատվություն և խորհուրդներ, ինչպես նաև հետաքրքիր տեսանյութեր  «ԻմԴպրոց»  կայքի մասին:
«ՈՒսուցիչներին»  էջը կազմված է մի քանի մասից:
 
✓ Էջի առաջին` «Հինգ քայլ դեպի որակյալ կրթություն» մասում նկարագրված են այն \(5\) քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել կայքը դասավանդման գործընթացում օգտագործելու համար: Դրանք են՝

ա) գրանցվեք  «Իմդպրոց կայքում» որպես ուսուցիչ
 
բ) Ընտրեք առաջադրանքներ Ձեր աշակերտների համար «Առարկաներ»  բաժնից
 
գ) Օգտագործեք «ԻմԴպրոց» կայքը դասաժամերին և արտադասարանական աշխատանքների համար
 
դ) Գնահատեք «ԻմԴպրոց» կայքի կարևոր առավելությունը, բացառեք արտագրության հնարավորությունները
 
ե) Խրախուսեք աշակերտներին, ստացեք հավաստագրեր
 
✓ Էջի երկրորդ` «Ստուգողական աշխատանքների ստեղծում»,մասում նկարագրված է կայքի ուսուցիչներին ընձեռած հնարավորությունները և տրված են ստուգողական աշխատանքների ստեղծման համար համապատասխան հղումները:
 
✓ Էջի երրորդ մասում տրված են օգտակար տեղեկություններ ուսուցիչների համար՝ համապատասխան հղումներով:
 
 «Կոնտակտային տվյալներ» հղման վրա սեղմելով (Պատկեր \(66\), նշան \(⑥\) ) Դուք անցում կկատարեք այն էջին, որում տրված են «ԻմԴպրոց» կայքը կառավարող կազմակերպության՝ «ՅԱԿԼԱՍՍԱՄ» ՍՊԸ-ի տվյալները:
 
«Օգտատերերի համաձայնագիր» հղման վրա սեղմելով (Պատկեր \(66\), նշան \(⑦\) ) անցում կկատարեք այն էջին, որում տրված է «Օգտատերերի համաձայնագիրը» : Այն սահմանում է «ԻմԴպրոց»  կայքի օգտագործման պայմանները կայքում գրանցված օգտատերերի համար: