Մրցույթ
«Մաթեմատիկա» առարկայից
5 - 6 դասարանների աշակերտների համար
Մրցութային թեստ
Հարստացրու գիտելիքներդ, պատրաստվիր մրցույթին
Հայտնվիր լավագույնների շարքում
Ստացիր արժեքավոր նվերներ
 
 
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
«ԻմԴպրոց»-ը «Think Engineering» ծրագրավորման և ռոբոտաշինության դպրոցի հովանավորությամբ կազմակերպում է մրցույթ մաթեմատիկա առարկայից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցույթի հաղթողները հնարավորություն ունեն շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ։
Մրցույթն անցկացվելու է ապրիլի 21-ից 25-ը։
ԳՐԱՆՑՎԵԼ
 
Մրցույթի հաղթողները ստանալու են բազմաթիվ արժեքավոր մրցանակներ
1-ին ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՍմարթֆոն
APPLE IPHONE 14
2-րդ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԾրագրավորման և ռոբոտաշինության անգլիական սարք BBC Micro։bit
իր հայերեն վիդեոդասերով և
ԱՆԼԱՐ ԱԿԱՆՋԱԿԱԼ
3-6-րդ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐԱՆԼԱՐ ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐ

ՊԱՏՎՈԳԻՐ Առաջին 15 հորիզոնականները զբաղեցրած աշակերտները կստանան պատվոգրեր «ԻմԴպրոց»-ի և «Think Engineering» ծրագրավորման և ռոբոտաշինության կենտրոնի կողմից։
 
 
 
 
ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
 
Գրանցում
ԳՐԱՆՑՈՒՄԸ ԲԱՑ Է ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 20-ը՝ ԺԱՄԸ 21։00
 
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ
ԻՄ+ բաժանորդագրություն ունեցողների համար
Եթե ունեք ԻՄ+ բաժանորդագրություն, ապա կարող եք պատրաստվել մրցույթին՝ կատարելով նմանատիպ առաջադրանքներ։ Հիշեցնենք, որ առաջադրանքները ավտոմատ կերպով ստուգվում են և սխալի դեպքում ներկայացվում է բացատրությունն ու լուծման քայլերը։
ԿԱՏԱՐԵԼ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
1-ին փուլ
Ապրիլի 21-ին
Մրցույթի առաջին փուլն անցկացվելու է առցանց ձևաչափով։ Թեստը հասանելի է լինելու ապրիլի 21-ին՝ ժամը 14։00-ից 21։00-ն։ Այս փուլի արդյունքում ընտրվելու են լավագույն արդյունք ցուցաբերած 15 մասնակիցները։
 
2-րդ փուլ
Ապրիլի 25-ին
Երկրորդ փուլն անցկացվելու է առկա ձևաչափով։ 1-ին փուլի արդյունքում լավագույն արդյունք ցուցաբերած 15 աշակերտները կհրավիրվեն մասնակցելու 2-րդ փուլին, որի արդյունքում հայտնի կդառնան և կհրապարակվեն հաղթող աշակերտների անունները։
 
Գրանցում

Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցված լինել imdproc.am կայքում։
Գրանցվելու և մասնակցության հայտը լրացնելու համար հետևեք ուղեցույցի քայլերի հաջորդականությանը։

ՏԵՍՆԵԼ ԳՐԱՆՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԿԱՄ ԳՐԱՆՑՎԵԼ
Տեսնել մասնակցության պայմանները
 
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Որտե՞ղ է անցկացվելու մրցույթը
 
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով․
1-ին փուլն անցկացվելու է առցանց ձևաչափով՝ «ԻմԴպրոց» հարթակի միջոցով,
2-րդ փուլն անցկացվելու է առկա ձևաչափով՝ մասնագետների հսկողությամբ։
Որքա՞ն է մասնակցության վճարը
 
Այն աշակերտները, ովքեր ունեն ԻՄ+ բաժանորդագրություն առնվազն մինչև ուստարվա ավարտ (մայիսի 31), մրցույթին կարող են մասնակցել ԱՆՎՃԱՐ։
Ովքեր չունեն ԻՄ+ բաժանորդագրություն, պետք է վճարեն մասնակցության գումարը՝ 1500 դրամ։ Հատուկ առաջարկ՝
Վճարեք ընդամենը 4500 դրամ, ստացեք 1 տարվա Իմ+ բաժանորդագրություն և մրցույթի մասնակցության հնարավորություն միաժամանակ։ 7000+1500=8500-ի փոխարեն կվճարեք ընդամենը 4500 դրամ։

ԻՄ+ բաժանորդագրություն ձեռք բերելու համար սեղմեք այստեղ

Ինչպե՞ս գրանցվել մասնակցության համար
 

Դիտեք գրանցման ուղեցույցը:

Եթե արդեն իսկ գրանցված եք imdproc.am կայքում և մինչև ուստարվա ավարտը (մայիս ամիս) ակտիվ է Ձեր ԻՄ+ բաժանորդագրությունը, ապա լրացնեք մրցույթի մասնակցության հայտը և մրցույթին կմասնակցեք լիովին անվճար։

Եթե գրանցված եք կայքում, սակայն չունեք ԻՄ+ բաժանորդագրություն, մուտք գործեք Ձեր պրոֆիլ, ԻՄ+ բաժանորդագրություն բաժնից կատարեք մասնակցության վճարը՝ 1500 դրամ, այնուհետև լրացրեք մասնակցության հայտը։

Եթե դեռևս գրանցված չեք կայքում, ապա հետևեք վիդեո-ուղեցույցի քայլերին, գրանցվեք կայքում, կատարեք վճարումը և լրացրեք հայտը։

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին
 
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները։

*Դպրոցը պետք է չունենա որևէ առարկայական ուղղվածություն։
Ի՞նչ թեմաներ են լինելու ներառված մրցույթում
 
Մրցութային թեստը բաղկացած է լինելու տվյալ դասարանների մաթեմատիկա առարկայի ծրագրային նյութին համապատասխան առաջադրանքներից և տրամաբանական խնդիրներից։ Մրցույթին նախապատրաստվել և նմանատիպ առաջադրանքներ կարող եք կատարել՝ օգտագործելով ԻմԴպրոց-ի մաթեմատիկա առարկայի 5-րդ և 6-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները։ Եթե չունեք ԻՄ+ բաժանորդագրություն, կարող եք ձեռք բերել այն՝ սեղմելով այստեղ