Գրանցված օգտատերեր

Աշակերտներ
Աշակերտներ
36
Ուսուցիչներ
Ուսուցիչներ
4
Դասարաններ/Խմբեր
Դասարաններ/Խմբեր
7

ՈՒսումնական հաստատության մասին

«Գյումրու № 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ը կազմավորվել է 2003թ. Գյումրու №16,  №7 և №14 լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների միավորումից: Միավորման պահին դպրոցն ուներ 1600 աշակերտ և երեք դպրոցների ուսուցչական անձնակազմ: Տարիների ընթացքում ուսուցչական անձնակազմը վերածվեց կուռ, ամբողջական հանրույթի, որն աշխատում է սիրով և մեծ նվիրումով: Հարկ է նշել, որ այդ դպրոցները տվել են աշակերտներ, որոնք մասնակցել են ՀՀ- ի պատմության կերտմանը՝ ճարտարապետներ Ա. Թարխանյան, քանդակագործ Ֆ. Սողոյան, ՌԴ բանակի գեներալ Չոբանյան, գեներալ-գնդապետ Գ. Հակոբյան, գեներալ-մայոր Ա. Ղազարյան, բանաստեղծ Ռ. Դավոյան, ինչպես նաև պետական քաղաքական գործիչներ Մ. Մկրտչյան, Մ. Մուրադյան, Ա. Գոմցյան: ԳԱ ակադեմիկոսներ Լ. Հակոբյան, Ս. Հովհաննսյան: Այսօր էլ բարձր է դպրոցի գիտակրթական մակարդակը. ունենք  գիտությունների 4 թեկնածու, I տարակարգ ունեցող 4 մանկավարժ, վաստակավոր,  վերապատրաստող, «Տարվա լավագույն ուսուցիչ»  մրցույթի տարբեր տարիների պատվոգրերով, դիպլոմներով պարգևատրված ուսուցիչներ:

Գրանցված ուսուցիչներ

Տվյալները թարմացվել են.