Տեսություն

Ավստրալիայի բուսակենդանական աշխարհի ներկայացուցիչների յուրահատկությունները:
 
Ավստրալիայի բուսակենդանական աշխարհը ոչ միայն ամենաէնդեմիկն է մյուս մայրցամաքների համեմատ, այլև ամենայուրահատուկներից մեկը, քանի որ կենդանիների և բույսերի էվոլյուցիան այստեղ անցել է մնացյալ աշխարհից մեկուսի: Ավստրալիայի բուսական աշխարհի յուրահատուկ ներկայացուցիչներից է էվկալիպտը, որին հսկայական քանակի ջուր կլանելու հատկության շնորհիվ անվանում են բնական պոմպ և աշխարհի շատ վայրերում այն օգտագործում են ճահիճները բնական ճանապարհով չորացնելու համար:
 
Այսպես, մեր հյուսիսային հարևան Վրաստանում էվկալիպտներ են աճեցնում երկրի արևմուտքում՝ Կոլխիդայի դաշտավայրի տարածքում՝ գերխոնավ հողերը չորացնելու համար:
 
Evkaliptner Abkhaziayum.jpg
Վրաստանում էվկալիպտները զարդարում են նաև փողոցները
 
Էվկալիպտի անտառները յուրահատուկ են նաև նրանով, որ այնտեղ դժվար է ստվեր գտնել, քանի որ դրանց տերևները կողային մասով են ուղղվում դեպի արևը՝ դրանով նվազեցնելով ստվերի քանակը: Այս ծառատեսակի անտառներում է բնակվում մեկ այլ յուրահատուկ կենդանի՝ կոալան, որը պարկավոր արջ է: Այն սնվում է միայն էվկալիպտի տերևներով և ընդհանրապես ջուր չի խմում, քանի որ էվկալիպտի տերևներում պարունակվող ջրի քանակը լիովին հագեցնում է նրանց ծարավը: Յուրահատուկ է նաև այն, որ կոալայի մատնահետքերը շատ նման են մարդու մատնահետքերին և նույնիսկ խոշորացույցի օգտագործմամբ դրանք հնարավոր չէ տարբերել: Պարկավոր կենդանիներից ամենահայտնին կենգուրուն է, որը հանդիսանում է Ավստրալական Միության խորհրդանիշերից մեկը և դրա տարբեր տեսակներ հանդիպում են Ավստրալիայի բոլոր բնական զոնաներում:
 
Kenguru.jpg
Աշխարհի տարբեր վայրերում ցավալիորեն կազմակերպում են կենգուրուների անօրինական մարտեր
 
Դրանցից ամենափոքրերը ունեն մի քանի սանտիմետր հասակ, իսկ ամենախոշորները՝ \(2-3\) մ: Կենգուրուները տեղաշարժվում են հիմնականում ցատկելով և խոշոր տեսակների ցատկի երկարությունը կարող է հասնել 10մ: Ավստրալիայի կենդանական աշխարհի յուրահատուկ ներկայացուցիչ է նաև էմու ջայլամը, որը «չթռչող» խոշոր թռչուն է:
Emu.jpg
Չնայած էմու ջայլամը չի թռչում, սակայն զարգացնում է շատ մեծ արագություն
 
Բացառիկ տեսակներ են հանդիսանում բադակտուցը և եքիդնան: Վերջիններս ձվածին կաթնասուններ են, այսինքն ձու են ածում և թխսում թռչնի պես, սակայն ձագերին կերակրում կաթով, ինչպես կաթնասունները: Ընդ որում բադակտուցը բնակվում է խոնավ արևադարձային անտառների գետերի հարևանությամբ և իր կյանքի մի զգալի մասը անցկացնում է ջրում, իսկ եքիդնան ամբողջովին ցամաքային կենսակերպ վարող կենդանի է:
 
badaktuc.jpgehidna.jpg
Բադակտուց և եքիդնա
 
Յուրահատուկ են նաև նաև դինգո շունը, որը բերվելով Եվրոպայից վայրենացել է և սկսել մեծ վնաս տալ անասնապահությանը, ինչի համար Ավստրալիայում մի քանի հազար կմ երկարությամբ պատնեշ են կառուցել անասնագլուխը դինգոյից պաշտպանելու համար և Թասմանյան հրեշը: Ի տարբերություն դինգոյի, Թասմանյան հրեշը հեշտությամբ ենթարկվում է վարժեցման և կարող է ապրել նաև տան պայմաններում:
 
Tasman devil.jpgTasman devil2.jpg
Թասմանյան հրեշը հանդիսանում է «Լունի Թյունզի» հայտնի մուլտհերոսի նախատիպը և չնայած իր «անմեղ» տեսքին նրա ծնոտների սեղղման ուժի հարաբերակցությունը մարմնի զանգվածին ամենամեծն է կաթնասունների շրջանում