Տեսություն

Թեթև արդյունաբերություն, սննդի արդյունաբերություն, ընդհանուր բնութագիրը
Թեթև և սննդի արդյունաբերական ճյուղերը արդյունաբերության հին ճյուղերից են, որոնք հիմնականում արտադրում են սպառման առարկաներ, բնակչությանն ապահովում են սննդով և հագուստով: 
 
Թեթև արդյունաբերությունը  համալիր ճյուղ է, որի գլխավոր ենթաճյուղերն են գործվածքի, կարի, տրիկոտաժի, գորգերի արտադրությունները: 
Օրինակ
Այս ճյուղն ապահովում է բնակչությանը հագուստով, կոշկեղենով, ամենօրյա օգտագործման  կենցաղային իրերով, իսկ ավտոմեքենաշինությանը և այլ ոլորտների մատակարարում է կաշի, գործվածք և այլ արտադրանք։ 
Գորգագործությունը Հայաստանի թեթև արդյունաբերության ավանդական ենթաճյուղերից է: Նկարում «Մեգերյան կարպետ» թանգարանի սրահներից մեկն է:
 
timthumb.jpg
 
Թեթև  արդյունաբերությունը  թեև հին ճյուղ է, բայց անընդհատ փոփոխության է ենթարկվում ինչպես հումքի և արտադրանքի փոփոխության, այնպես էլ մարդկանց պահանջներին համապատասխան՝ հատակապես նորաձևության թելադրանքով: Ներկայումս նորաձևության «օրենսդիրներ» են համարվում Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի նորաձևության տները:
 
Նորաձև հագուստների ցուցադրություն Միլանում, Իտալիա
 
43300_77732.jpg
 
Թեթև արդյունաբերությունը շարունակում է մնալ աշխատատար ճյուղ՝ որպես աշխատուժ ներգրավելով հիմնականում կանանց: Այդ  պատճառով  էլ թեթև  արդյունաբերության  ձեռնարկությունները տեղաբաշխված են աշխատուժի կենտրոնացման շրջաններում: Թեթև արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ: Այն տարածված  է աշխարհի բոլոր երկրներում:
Օրինակ
Բնական  հումքից  պատրաստվող  թելերի  ու  գործվածքների  արտադրությունը  գլխավորապես  կենտրոնացած  է  զարգացող  երկրներում,  հատկապես Չինաստանում,  Հնդկաստանում,  Բանգլադեշում,  Թուրքիայում,  Եգիպտոսում, Բրազիլիայում և այլուր, որտեղ զարգացած է թելատու բույսերի մշակությունը (բամբակ, վուշ, ջութ):  
Բամբակե մանրաթելերի արտադրությունը
 
cotton(1).jpg
 
Արհեստական հումքի` քիմիական մանրաթելերի և դրանցից պատրաստվող գործվածքների արտադրությամբ, ընդհակառակը, առաջատար են զարգացած երկրները, հատկապես ԱՄՆ-­ը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլն: 
 
Արհեստական մանրաթելերի արտադրությունը
 
1387337655390.jpg 
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://megeriancarpet.am/