Տեսություն

Մետաղաձուլությունը: Ընդհանուր բնութագիրը
Մետաղաձուլությունը (մետալուրգիան), որը մարդու արտադրական գործունեության հնագույն բնագավառներից է, յուրաքանչյուր երկրի տնտեսական և ռազմական հզորության հիմքն է:
 
Հայաստանում մետաղ ձուլել են դեռևս 3 հազարամյակ առաջ (Արմավիրի մարզ` Մեծամոր)։
 
Հին և միջին դարերում մարդիկ ճանաչել են մետաղի ընդամենը 7 տեսակ՝ ոսկի, արծաթ, երկաթ, պղինձ, կապար, անագ և սնդիկ:
 
Different-Metals.jpg
 
Վերջին տասնամյակներին մետաղաձուլության աճը դանդաղել է, քանի որ մեքենաշինության  և մետաղների օգտագործման այլ ոլորտներում թանկ մետաղների փոխարեն սկսել են օգտագործել ավելի էժան ու «անսահմանափակ» քանակությամբ պլաստմասսա և այլ փոխարինող նյութեր:
  • հանքաքարի հարստացումը, այսինքն` դրա մեջ պարունակվող ոչ պիտանի քարանյութի հեռացումը («փուչ ապարներ») և խտանյութի արտադրությունը,
  • խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացը,
  • համաձուլվածքների և գլանվածքի արտադրությունը:
երկրի ընդերքից բազմատեսակ հանքաքարի արդյունահանումըshutterstock_268734875.jpg
հանքաքարի հարստացումըshutterstock_580376608.jpg
խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացըshutterstock_69470410.jpg
համաձուլվածքների և գլանվածքի արտադրության shutterstock_523310017.jpg
 
Մետաղաձուլությունը բաժանվում է երկու ենթաճյուղի` սև և գունավոր  մետաղաձուլության: Սև մետաղաձուլության գլխավոր և ամենատարածված հանքային հումքը երկաթաքարն է, որի հանույթի հնագույն և գլխավոր շրջանն ավանդաբար Արևմտյան Եվրոպան էր:
 
Երկաթի հանքաքար
 
images (4).jpg
 
Ներկայումս երկաթաքար արդյունահանում են աշխարհի ավելի քան 50 երկրներում:
Օրինակ
Հիմնական արդյունահանող երկրներն են Բրազիլիան, Ավստրալիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը:
Հումքի մշակման հետագա փուլերը` թուջի և պողպատի ձուլումը, կատարվում են ինչպես հումքի և վառելիքի (քարածխի) արդյունահանման, այնպես էլ սպառման վայրերում:
Օրինակ
Թուջի և պողպատի ձուլմամբ առաջատար  երկրներն  են Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ­ը, Ռուսաստանը, Կորեայի Հանրապետությունը:
Աղյուսակում ներկայացված են մետաղաձուլության մեջ առաջատար մի շարք երկրներ
 
ՄետաղաձուլությունՊետություններ
Երկաթաքարի արդյունահանումՉինաստան, Ավստարալիա, Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ՀԱՀ, ԱՄՆ, Կանադա, Իրան
Թուջի և պողպատի արտադրություն
Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Կորեա (Հվ.), Ռուսաստան, Գերմանիա, Թուրքիա, Բրազիլիա, Ուկրաինա
Ոսկու արդյունաբերությունՉինաստան, Ավստրալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Պերու, ՀԱՀ, Ուզբեկստան, Մեքսիկա, Գանա
Ալյումինի արտադրությունՉինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Իսլանդիա, ՀԱՀ, Ռուսաստան, ՄԱԷ, Նորվեգիա, Բրազիլիա, Կանադա, Ավստրալիա
Պղնձի արդյունաբերությունՉինաստան, Ճապոնիա, Չիլի, Ռուսաստան, Հնդկաստան, Կորեա (Հվ.), Զամբիա, ԱՄՆ, Ավստրալիա, Ղազախստան, Կանադա, Ինդոնեզիա, Բրազիլիա, Մեքսիկա, Իրան, Իսպանիա
  
Գունավոր մետաղաձուլությունն արտադրանքի ծավալով մի քանի անգամ զիջում է սև մետաղաձուլությանը, սակայն անհամեմատ ավելի բազմաճյուղ կառուցվածք ունի:
Տասնյակների հասնող գունավոր մետաղները բաժանվում են խմբերի, որոնցից առավել նշանակալի են`

ա) ծանր մետաղները (պղինձ, ցինկ, կապար, անագ և այլն),
բ) թեթև մետաղները (ալյումին, մագնեզիում, տիտան),
գ) ազնիվ կամ թանկարժեք մետաղները (ոսկի, արծաթ, պլատին ևայլն):
Վերջին տասնամյակներին արագորեն զարգանում է թեթև մետաղների արտադրությունը:
 
Արտադրության համար հումք են ծառայում ալյումին պարունակող տարբեր հանքատեսակներ (բոքսիտ, նեֆելինային սիենիտ, կավեր և այլն)։ Ալյումինը ամենատարածված մետաղներից է, որի հումքի զգալի պաշարներ կան Ավստրալիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Գվինեայում և այլ երկրներում: Ծանր գունավոր մետաղների ձուլումը հին և ավանդական ճյուղ է: Այն կենտրոնացած է բարձր զարգացած երկրներում, ինչպես նաև Կենտրոնական Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի հումքաշատ պետություններում (Զամբիա, Չիլի)։
Մետաղաձուլությունը շրջակա միջավայրն առավել աղտոտող ճյուղերից է։ Հարկ է նշել, որ մետաղաձուլության թափոններն օգտագործվում են քիմիական արդյունաբերության համար որպես հումք՝ նպաստելով բնական ռեսուրսների համալիր օգտագործմանը:
 
 
Տեսանյութում ներկայացված է հանքաքարից գունավոր մետաղների կորզման եղանակներից մեկը՝ ֆլոտացիան, որն այս դեպքում օգտագործվել է պղնձի և նիկելի առանձնացման համար:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ.
Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
https://www.youtube.com/watch?v=8YqBzwMQeZs&t=6s